eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 18.11.2017

 
    Տանժեռ ընկերության մասին

   Հաջորդը  



Արժանապատվությունն ու պատիվն ամեն ինչից վեր են. սա հիմնարար հավատամք է ինչպես անհատի, այնպես էլ ընկերության համար: Մեզ համար նաև կարևորը մատուցվող ծառայությունների որակն է, տարիներ շարունակ դրա պատշաճ մակարդակով պահպանումն ու զարգացումը:

Մենք գնահատում ենք ազնվությունը, օպերատիվությունն ու պարտաճանաչությունը գործընկերային փոխհարաբերություններում: Մենք հավատարիմ ենք մեր գործընկերներին և վարում ենք ճկուն քաղաքականություն նրանց հանդեպ, միևնույն ժամանակ, սկզբունքային` գլխավոր հարցերում:

Ահա թե ինչու են համաշխարհային բրենդերը մեզ վստահում իրենց մարդկային ռեսուրսների հավաքագրումն ու կադրերի կառավարումը:

Նանա Հերունի

Տանժեռ Ռեքրութինգային ընկերության տնօրեն
Հայաստանի գործատուների հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միություն նախագահ



Մեր առաքելությունն է շարունակաբար կատարելագործվելով նպաստել մեր հաճախորդների բիզնեսի հաջող զարգացմանը` մատուցելով անձնակազմի ընտրության , մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների որակյալ և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ: Մենք օգնում ենք աշխատանք որոնողներին լինել հաջողակ իրենց կարիերայում, աջակցում ենք, որ յուրաքանչյուրը գտնի իր կարողություններին և ունակություններին համապատասխան աշխատանք, իսկ մեր անձնակազմին ընձեռնում մասնագիտական աճի և արդյունավետ աշխատելու հնարավորություն:

Մեր նպատակն է մշտապես զարգանալով ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ մասնագիտական ոլորտում նորանոր չհաղթահարված բարձունքներ նվաճելու համար, բարելավելով մեր հաճախորդների և մեր ընկերության կարգավիճակը և ֆինանսական բարեկեցությունը:

Մեր աշխատակազմը՝ համախոհների մի թիմ է, որի շնորհիվ մեր ընկերությունը լուծում է իր առջև դրված ցանկացած բարդության խնդիր:

Մենք գնահատում ենք մեր սկզբունքները եւ ձեռքբերումները:



gugoco.com

Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր