eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 19.11.2019

 

    Մեր տեխնոլոգիաները և մեթոդները

Ինչ սխեմայով ենք մենք աշխատում.
  • Ստանում ենք մասնագետի ընտրության հայտը թափուր պաշտոնի նկարագրությամբ:
  • Գործակալության խորհրդատուն մեկնում է ծանոթանալու ընկերության հետ, հավակնորդների ընտրության հիմնական չափանիշները /կրիտերիաները/ որոշելու, թափուր պաշտոնների մանրակրկիտ նկարագիրը կազմելու, ժամկետները համաձայնեցնելու, աշխատանքների պլան-գրաֆիկները հաստատելու, պայմանագիր կնքելու համար:
  • Շուկայի կոնկրետ սեգմենտի մասին տեղեկություն ենք հավաքում ու վերլուծում այն, հավակնորդների ընտրման մեթոդներ ենք մշակում:
  • Փնտրում ու ընտրում ենք հավակնորդներին, ուսումնասիրում ենք ռեզյումեները, նախնական հարցազրույց ենք անցկացնում հեռախոսով, կազմակերպում ենք հավակնորդների ինտերվյուներ գործակալության մասնագետների հետ, կատարում ենք պրոֆեսիոնալ և հոգեբանական թեստավորում, ստուգում ենք երաշխավորագրերը:
  • Կատարում ենք հավակնորդների գնահատում, կազմում ենք նրանց նախնական ցուցակը և նախապատրաստում ենք հավակնորդներին հարցազրույցի:
  • Խորհրդատուն ներկայացնում է որոշումը և հայտին առավելագույնս համապատասխանող հավակնորդների վերջնական ցուցակը:
  • Հավակնորդներին ներկայացնում ենք շահառուին,քննարկում ենք հանդիպումների արդյունքները և խրախուսման արժանանալու դեպքում կոորդինացնում ենք հավակնորդին աշխատանքի ընդունելու գործը, համաձայնեցնում ենք աշխատանքի ընդունվելու պայմանները:
  • Ուղղորդում ենք ընկերությունն ու հավակնորդին նրա աշխատանքի երաշխավորված ժամանակամիջոցի ընթացքում:
  • Երկուստեք ստորագրում ենք մատուցված ծառայությունների ընդունման-հանձնման ակտը և կատարում ենք վերջնական երկկողմանի հաշվարկ:
  • Մնացած հավակնորդներին տեղեկացնում ենք մերժման մասին:


Որոնման, գնահաըման և ընտրության մեթոդները`
  • Տվյալ պահին աշխատող թեկնածուների ուղիղ որոնում
  • Պատվիրատուին հետաքրքրող կոնկրետ մասնագետների հետ կապ հաստատում
  • Որոնում Տանժեռ-ի էլեկտրոնային բազայում
  • Որոնում ինտերնետում
  • Աշխատանք ԲՈՒՀ-րի հետ
  • Մասնակցություն մասնագիտական տոնաբաճառներին
  • Թափուր հաստիքների տեզադրում Տանժեռ-ի կայքում
  • Թափուր հաստիքների տեզադրում ԶԼՄ-ում
  • Թեկնածուների հարցազրույցների անցկացնում Տանժեռ-ի գրասենյակում
  • Մասնագիտական և/կամ հոգեբանական թեստավորում
  • Երաշխավորագրերի ստուգում

Հայտ ներկայացնելու համար զանգահարեք , խնդրում ենք, մեզ (+37410) 27-53-10, (+37460) 529-529, (+37460) 529-529, (+37491) 29-18-92 հեռախոսահամարներով: Մեր առօրյայում մենք հանդիպում ենք տաղանդավոր և ոչ օրդինար մարդկանց հետ, նրանց հետ, ովքեր գաղափարներ են ծնում և նրանց հետ, ովքեր իրագործում են դրանք, մարդկանց հետ, որոնք գերագնահատում են իրենց ունակությունները և, ընդհակառակը` իրենց թերագնահատողների հետ: Հանդիպում ենք նրանց, ովքեր հաջողության են հասել ու նրանց հետ, ովքեր փայլուն ապագա ունեն: Լուրջ և հումորի լավ զգացումով մարդկանց հետ: Ու ամեն անգամ ջանում ենք գնահատել, հասկանալ, զգալ, արդյոք սա այն մարդն է, որին սպասում է ղեկավարը: Իսկ դրա համար մենք պետք է Ձեզ ևս հասկանանք, հարգելի ղեկավար, ճանաչենք Ձեր ընկերությունը, որպեսզի շատ ճշգրիտ կերպով մատուցենք Ձեր կողմից նոր աշխատակցին ներկայացվող պահանջները:

"Կադրերն են ամեն ինչ որոշում" հին կարգախոսը արդիական է մնում ցանկացած ժամանակի համար: Հավատ ընծայեք գիտակներին:

gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր