eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 18.11.2017

 
    Մեր և մեր ծառայությունների մասին

useful information Our Technology



Տանժեռ կադրային գործակալությունն իր գործունեության տարիների ընթացքում դարձել է առաջատարը Հայաստանի ռեքրութինգային շուկայում: Մեր պատվիրատուները Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններն են և արտասահմանյան ընկերությունները: Մենք համագործակցում ենք կայացած և անվանի կազմակերպությունների, բանկերի, ինչպես նաև` միջազգային կազմակերպությունների հետ, որոնք արդեն աշխատում են կամ նոր են ծավալում իրենց գործունեությունը Հայաստանում: Նրանց համար մենք ընտրում ենք աշխատակազմ` սկսած ներկայացուցչության տնօրենից: Հավակնորդներն անցնում են փուլային հարցազրույց, ինչպես նաև` մասնագիտական և հոգեբանական թեսթավորում:

Ստորև ներկայացնում ենք մի շարք պատվիրատուների և նրանց համար համալրված հաստիքների ցանկ՝
  • ԲՐԻԹԻՇ ԱՄԵՐԻՔԸՆ ԹՈԲԱՔՈ,
  • բրիտանական ծխախոտային ընկերություն, ծխախոտի արդյունաբերության առաջնորդներից մեկը՝ ապրանքանիշների լայն տեսականիով: Աութսթաֆինգի ծառայության մատուցում:
    Երաշխավորագիր

  • Hewlett-Packard Company,
  • Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում գործող խոշոր ամերիկյան ընկերություն՝ սարքավորումների և ծրագրային ապահովման մատակարար: Աութսթաֆինգի ծառայության մատուցում:
    Երաշխավորագիր

  • "Janssen-Cilag" ( Johnson&Johnson (Pharma)),
  • բելգիական դեղագործական ընկերություն, որը մտնում է Johnson&Johnson կոնցեռնի կազմի մեջ: Բժշկական ներկայացուցիչներ Հայաստանում:

  • "Gillette Group",
  • ամերիկյան կազմակերպություն (Brown, Duracell, Oral-B ապրանքանիշներ): Տարածաշրջանային ներկայացուցիչ Հայաստանում:

  • "Intel Technologies, Inc.",
  • ամերիկյան կազմակերպություն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Տարածաշրջանային ներկայացուցիչ Հայաստանում:

  • "Kalina" concern,
  • կոսմետիկայի բնագավառի ռուսական կազմակերպություն:Տարածաշրջանային ներկայացուցիչ Հայաստանում:

  • "Կասպեռսկի Լաբորատորիա" ԲԸ,
  • Համակարգչային վիրուսների, սփամի, հաքերական հարձակումների և այլ քիբերսպառնալիքների դեմ պաշտպանական համակարգերի մշակող Աութսթաֆինգի ծառայության մատուցում:

  • ԷլՋի Ելեկտրթնիքս,
  • Հարավ-կորեական ընկերություն՝ աշխարհի խոշորագույն սպառողական էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի արտադրող: Կադրերի տրամադրման և աութսորսինգի ծառայությունների մատուցում:
    Երաշխավորագիր

  • "Samsung Electronics",
  • թվային տեխնիկա և էլեկտրոնիկա արտադրող հարավ-կորեական ընկերություն: Տարածաշրջանային ներկայացուցիչ Հայաստանում:

  • "Intracom",
  • հեռահաղորդակցման հունական ընկերություն: Կոմերցիոն տնօրեն:

  • "Sopharma JSCO",
  • բուլղարական դեղագործական կազմակերպություն: Բժշկական ներկայացուցիչ Հայաստանում:

  • "Faberlic",
  • կոսմետիկայի բնագավառի ռուսական կազմակերպություն: Հայաստանում նոր բացված գրասենյակի ամբողջ աշխատակազմը` սկսած տնօրենից:

  • Frederic M,
  • կոսմետիկայի բնագավառի ֆրանսիական կազմակերպություն: Տարածաշրջանային ներկայացուցիչ Հայաստանում:
    Երաշխավորագիր

  • "Norbert Schaller",
  • ավստրիական կազմակերպություն, որը զբաղվում է մսի մշակման համար նախատեսված սարքավորումների արտադրությամբ: Տարածաշրջանային ներկայացուցիչ Հայաստանում, գրասենյակային անձնակազմ, ինչպես նաև մի քանի տարի աութսթաֆինգի ծառայություններ:
    Երաշխավորագիր

  • Gedeon Richter,
  • հունգարական դեղագործական կազմակերպություն: դեղատների ցանցերի համար անձնակազմ:

  • "Mary Kay",
  • կոսմետիկայի բնագավառի ամերիկյան կազմակերպություն: Հայաստանում նոր բացվող գրասենյակի համար անձնակազմ, սկսած տնօրենից:

  • Eurasian Development Bank,
  • Փոխտնօրեն , ներդրումային նախագծերի ղեկավար և անձնակազմի այլ մասնագետներ:
    Երաշխավորագիր

  • "Nokia Siemens Networks CJSC",
  • միջազգային հեռահաղորդակցման ընկերություն: Աութսթա‎ֆինգի ծառայություն:
    Երաշխավորագիր

  • Raytheon Technical Services Company
  • ԱՄՆ և ՆԱՏՕ ստրատեգիական սպառազինման արտադրությամբ զբաղվող ամերիկյան կազմակերպություն, որը իրականացնում է միջկառավառական պայմանագրերի աշխատանքները: Հայաստանում նախագծի իրականացման ղեկավար կադրերի ընտրություն և աութսթաֆինգի ծառայություն:

  • "Ատլաս Կոպկո Կենտրոնական Ասիա" ՍՊԸ,

    հայաստանյան մասնաճյուղ: հանքարդյունաբերական և շինարարական սարքավորումների ներմուծմամբ զբաղվող միջազգային ընկերություն: Սպասարկման ինժեներ:

  • "Էլ Սի Դիսթրիբյուշն" ("Աբրիս Դիսթրիբյուշն"):

    ՏՏ, հեռահաղորդակցության, համակարգչային և թվային տեխնոլոգիաների ներմուծմանբ և վաճառքով զբաղվող միջազգային ընկերություն): Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն, վաճառքի բաժնի ղեկավար:

  • և այլն:

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Բարձր և միջին օղակների ընտրություն, մասնագիտական կադրեր տարբեր ոլորտներում` շուկայագետ, հաշվապահ, իրավաբան, IT-մասնագետ, ադմինիստրատոր և այլն:
  • Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, վաճառքի մենեջերների, դիստրիբյուտորների, բրենդ-մենեջերների ընտրություն:
  • Անձնակազմի վարձակալում` Աութսթաֆինգ, Մարդկային ռեսուրսների աութսորսինգ, կադրային լիզինգ:
  • Աութփլեյսմենթ (կրճատվող անձնակազմի խորհրդատվության և աշխատանքի տեղավորման աջակցման ծառայություն):
  • Իրավաբանական ծառայություն:
  • Հայաստանում ընկերություն բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ձևակերպում:
  • Աշխատավարձի հաշվարկի աութսորսինգ:
  • Միջոցառումների կազմակերպում (լոգիստիկա):
  • Թրեյնինգների և վարպետաց դասերի կազմակերպում աշխատանքի տեղավորման մասնագետների համար:
  • Աշխատավարձերի տեսություն:
  • Թեկնածուների վերաբերյալ անհատական ամփոփումներ:
  • Ռուսաստանում, ԱՊՀ կամ այլ երկրներում գտնվող ձեր մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների անձնակազմի ընտրություն:
  • Կադրային և իրավաբանական կոնսալթինգ:
  • Երեխաների և մեծահասակների խնամք, տնային տնտեսուհիներ, վարորդներ խոհարարներ և այլն:
  • Օֆիսային էթիկայի և գործավարության դասընթացներ ձեր կազմակերպության անձնակազմի համար:
  • Վճարովի վերապատրաստման կազմակերպում Ձեր կազմակերպությունում այն անձանց համար, ովքեր ուզում են ստանալ աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
  • Տարածաշրջանում և այլ երկրներում թեկնածուների հետ հեռավորության վրա տեսահարցազրույցի կազմակերպում:
  • Թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունների տեղադրում մեր կայքում:
  • Անգլերեն լեզվի ուսուցում աշխատակիցների համար:

Ինչու է անհրաժեշտ դիմել Տանժեռ կադրային գործակալությանը

Եթե դուք տեղադրում եք թափուր հաստիքի հայտարարություն կայքերում, ապա դուք կստանաք արձագանք: Պետք է միայն իմանալ՝ թե որ կայքերում են հիմա ամենաշատ այցելուներ, որոնք են այցելում հենց ձեզ անհրաժեշտ մասնագետները, իսկ որոնք` ոչ: Պետք է նաև իմանալ՝ թե ինչ հաճախականությամբ է անհրաժեշտ տեղադրել հայտարարությունն այդ կայքերում, որպեսզի ձեր գործողությունները լինեն արդյունավետ:
Որպես կանոն, հաջողակ մենեջերների ու մասնագետների ճնշող մեծամասնությունը գրեթե տեղավորված են ու դժվար թե արձագանքեն Ձեր հայտարարությանը զանգվածային լրատվամիջոցներում:
Հաճախ Ձեր բաց փնտրումը վնասակար է այն առումով, որ ժամանակից շուտ բացվում են Ձեր ընկերության քարտերն ու մրցակիցները տեսնում են, թե նրա գործունեության որ ուղղությունն էձեզ մոտ ծրագրվում ուժեղացնել, բացի այդ, եթե դուք ցանկանում եք անհեռանկարային աշխատողից հրաժարվել, սակայն ժամանակից շուտ չեք կարող թափուր պահել աշխատատեղը, բաց փնտրումը կարող է արհեստականորեն ստեղծել այդ իրադրությունը: (Այդ իսկ պատճառով գործատուին երբեմն հարմար է անցկացնել հարցազրույցներ ոչ իր կազմակերպության տարածքում, այդ դեպքում մենք կազմակերպում ենք դրանք մեր գրասենյակում): Մենք կկատարենք ընտրությունն ավելի արագ և մասնագիտացված, կնշանակվի օր և ժամ, ձեզ կմոտենան մի քանի ընտրված թեկնածուներ, որոնցից արդեն դուք կկարողանաք անել ձեր վերջնական ընտրությունը: Անշուշտ կպահպանվի գաղտնիությունը:
Խնդիրն այն է, որ մարդիկ, ում դուք որոնում եք, հնարավոր է, որ չփնտրեն ձեզ, այսինքն այս պահին նրանք աշխատում են և աշխատանք չեն փնտրում: Իսկ մեր ընկերությունն ունի այն մասնագետների տվյալները, որոնք աշխատանք էին փնտրում մեկ կամ երեք տարի առաջ: Նրանք դեռ հստակ չեն որոշել փոխել իրենց աշխատավայրը, թեպետև տեսականորեն կարող են պատրաստ լինել այդ անելու: Մեր ընկերության տրամադրության տակ կան նաև այս պահին արտասահմանում աշխատող մեր հայրենակիցների տվյալներ, որոնք այս կամ այն պատճառով ցանկանում են վերադառնալ Հայաստան: Նրանց հնարավոր չէ գտնել ինտերնետում:
Կան պաշտոնատար անձինք, որոնք երբեք չեն ուղարկի իրենց ռեզյումեները տարբեր կազմակերպություններ, բայց մեզ մոտ նրանք գրանցված են`իմանալով թե ինչ կարգի կազմակերպություններում ենք մենք աշխատանքներ առաջարկում: Այն դեպքում, երբ Ձեզ հարկավոր է անհատ մասնագետ, մենք առաջարկում ենք հեդհանթինգի ծառայություն, այսինքն վերցնում ենք մեզ վրա այդ մասնագետի հետ բանակցելու աշխատանքները (հրապուրելը և բերելը ուրիշ կազմակերպությունից):
Եթե Դուք հայտարարություն եք տվել թափուր հաստիքի վերաբերյալ` փնտրելով բացառիկ մասնագետ, ու հայտարարությանն արձագանքել են չափից շատ լավ մասնագետներ (կադրերի գծով փորձառու մասնագետներին քաջ հայտնի է, որ շատ հավակնորդներ կգտնվեն, որոնք կհամարեն, որ ունակ են տիրապետել ցանկացած մասնագիտության կամ օտար լեզվի աշխատանքի ընթացքում, կարող եք առնվազն մեկ շաբաթով խափանել Ձեր ընկերության աշխատանքի խաղաղ ընթացքը, որովհետև հեռախոսազանգերի ու ռեզյումեների տարափը կխախտի ձեր նորմալ աշխատանքային ռեժիմը: Այդ պատճառով շատ ընկերություններ գերադասում են զերծ պահել իրենց գրասենյակն օտար եռանդուն մարդկանց հարձակումներից` հանձնարարելով փորձված կադրային գործակալություններին ընդունել հարվածն իրենց վրա ու հարյուր հավակնորդից ընտրել 2-3 ընդունելի թեկնածու տվյալ մեկ թափուր տեղի համար: Իրականում հավակնորդներին գտնելն ու ընտրելը բարդ (նուրբ, մեծ, ծավալուն), քրտնաջան աշխատանք է, որը պետք է կատարեն մասնագետները: Այն պահանջում է աչալրջություն, ժամանակի կորուստ, բարոյահոգեբանական վատնումներ: Հարկ կա՞ արդյոք, որ դուք դրանով ծանրաբեռնվեք:

Իհարկե ցանկացած գործում պետք է վստահել մասնագետներին: Աշխատուժի պահանջ ունեցող ընկերությունների համար մեր կազմակերպության ծառայությունների արժեքը կախված է թափուր հաստիքից, աշխատանքի ծավալից, պատվերի կատարման ժամկետներից:

Մեր բնութագիրն է` հարգանք շահառուի նկատմամբ, օպերատիվություն, կոմպետենտություն: Մասնագետները փող են բերում: Մենք բերում ենք մասնագետներին:

Հաջողություն Ձեզ Ձեզ գործում:

Կարծում ենք, որ աշխատատեղեր առաջարկողների համար հետաքրքիր նյութ կա "ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ" էջում, որտեղից կարող եք ընդօրինակել աշխատանքային պայմանագրերի տիպային ձևերը:
gugoco.com

Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր