eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 17.02.2020

 
Tanger
   Մեր նորությունները

01.02.2020

Լրացավ մեր 19 տարին։ Այս ողջ ժամանակահատվածում «Տանժեռը», անցնելով տարբեր մարտահրավերների միջով, ձեռք բերեց բազում ընկերներ, գործընկերներ և արժանացավ մի շարք մասնագետների վստահությանը։  Հպարտ ենք մեր ձեռքբերումներով:

Շնորհավոր տարեդարձդ, Տանժե՛ռ։


09.01.2020

Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացին վեց ամիս կշարունակի նպաստ ստանալ:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատունակ անդամներն աշխատանքի անցնելու դեպքում կշարունակեն վեց ամիս նպաստ ստանալ, սակայն երկու անգամ համապատասխան աշխատանք առաջարկելու և մերժում ստանալուց հետո պետությունը կդիտարկի նպաստից զրկելու տարբերակը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկացմամբ՝ փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թվականի ապրիլի 1-ից։


24.12.2019

2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի, այսինքն, հարաճյուն սանդղակից կանցնի գծայինի, ինչը նշանակում է, որ եկամտահարկը կլինի բոլորի համար նույնը` 23%:

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է։  .............


02.04.2019

Մարտի 22-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հրավիրված էր ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում կայացած Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից կազմակերպված կանանց ձեռներեցության վերաբերյալ աշխատաժողովին:  

Տվյալ աշխատաժողովի կենտրոնական նպատակներից էր նպաստել երկրի առաջադիմությանը տանող թեմաների քննարկմանը. մասնավորապես՝ անդրադառաց եղավ կանանց ձեռներեցությանը և նշված ոլորտի առկա վիճակի գնահատման և հաշվետվության լավագույն տարբերակի մշակմանը: Ինչպես նաև կարևորություն տրվեց պրակտիկ փորձի և տեսակետների փոխանակման հարթակ ստեղծելուն: 


05.03.2019

«Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան բազային բժշկական քոլեջի շրջանավարտների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ներկա աշխատաշուկայի իրավիճակը, ինչպես նաև պարզաբանվեցին աշխատանք գտնելու հիմնական ուղիները: 

Անդրադարձ եղավ նաև անբարեխիղճ կադրային գործակալություններին, որոնք բացվում են կարճ ժամանակով, տալիս գրավիչ հայտարարություններ՝ գումար վաստակելու մտադրությամբ, և շուտով փակվում: Նման գործակալություններից խուսփելու համար ուսանողներին տրվեցին անհրածեշտ ցուցումներ:


16.01.2019

Տանժեռ ընկերությունը իր 18-ամյակի նախօրեին պատրաստել է հատուկ առաջարկ աշխատանք փնտրողների համար՝

Հունվարի 9-ից փետրվարի 9 բոլոր դիմորդների համար հայտարարված են անվճար գրանցման և խորհրդատվության տրամադրման օրեր:


15.01.2019

25.09.2018

Սեպտեմբերի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Զբաղվածության պետական գործակալություն-աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններ. համագործակցություն, խնդիրներ» թեմայով։ Քննարկման մասնակցում էին նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, Զբաղվածության պետական գործակալության տնօրենի ժ/պ Արտակ Սիմոնյանն ու աշխատանքի տեղավորման ոչ պետական գործակալությունների ներկայացուցիչները։ ....

 


26.04.2018

2018 թ.-ի ապրիլի 11-ից 13-ը "LOGOS EXPO" ցուցահանդեսային համալիրում, ՀՀ. կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ "Կրթություն և Կարիերա  EXPO 2018" միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին` ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններ, զբաղվածության մասնավոր գործակալություններ: 

Ցուցահանդեսի մասնակիցների թվում էր նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերությունը: Բոլոր ցանկացողների համար  անցկացվեց մեր ընկերությունում անվճար գրանցման ակցիա:


05.02.2018

Մենք 17 տարեկան ենք: Նուրբ տարիք: Անցնելով դժվարությունների և կասկածների, ուրախությունների և հիասթափությունների, բարդ մարտահրավերների միջով մենք դառնում ենք ավելի փորձառու և ուժեղ: Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց, ովքեր հավատում են մեր ուժերին: Շնորհավո՜ր և նոր հաղթանակներ:

Մեր տոնի կապակցությամբ փետրվարի 1-ից 20-ը հայտարարում ենք  անվճար գրանցման օրեր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մեզ վստահել իրենց համար աշխատանքի որոնումը:

 

Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր