eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 03.04.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Կլոր սեղան քննարկում` Գործատու-զբաղվածության պետական ծառայություն /ԶՊԾ/
 

Ս/թ նոյեմբերի 23-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ԶՊԾ գործակալության 20-ամյակին նվիրված կլորսեղանքննարկում` “Գործատու-ԶՊԾ համագործակցությունը, անցած ճանապարհը և զարգացման հեռանկարները” թեմայով: Միջոցառումը կազմակերպված էր ԶՊԾ գործակալության և “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավման զբաղվածության խթանման միջոցով” ծրագրի շրջանակներում:

Հրավիրվածներին ներկլայացվեց  գործատու-ԶՊԾ համագործակցությունը, ձեռքբերումները և խնդիրները, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հիմնախնդիրները և LIFE ծրագիրը, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության սկզբունքները:Քննարկումների արդյունքում առաջարկվեցին համագործակցության նոր մեխանիզմներ:

Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի Գործատուների Հանրապետական միության, ՀՀ արդյունաբերողների և գործատուների և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները, մի շարք գործատուներ, սոցիալական գործընկերներ: Կլոր սեղան քննարկմանը մասնակցում էր նաև Տանժեռ ռեքրութինգային ընկերության աշխատակից` Լիլիթ Թումասյանը:

 
26.11.2012
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր