eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 02.07.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Վարպետաց դաս Իլգիզ Վալինուրովից կադրերի ընտրության վերաբերյալ
 

Հաջողությամբ ավարտվեց մեր ընկերության կողմից կազմակերպված վարպետաց դասը` անձնակազմի ընտրությամբ զբաղվող մասնագետների համար: Վարպետաց դասը վարեց, մեր կողմից հրավիրված, Ռուսաստանի ռեքրութինգի առաջատար մասնագետներից մեկը , Business Connection Կադրային լուծումների կորպորացիայի հիմնադիր և նախագահ՝ Իլգիզ Վոլինուրովը: Երկօրյա միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 16-ին և 17-ին, “Մոսկվայի տուն” բիզնես- մշակութային կենտրունում:

Վարպետաց դասին մասնակցում էին  Հայաստանի առաջատար բանկերի, արտադրական, առևտրային և դիստրիբյուտորական ընկերությունների, ինչպես նաև էսթետիկ ստոմոտոլոգիայի և կոսմետոլոգիայի ցանցերի ղեկավարներ և կադրային բաժինների մասնագետներ:

Մասնակիցները ստացան անձնակազմի մասնագիտացված որոնման, վերլուծության, ընտրության և անձնակազմի գնահատման պրակտիկ գործիքներ, ուսումնասիրեցին հարցազրույցի վարման և ոճերի ժամանակակից տեխնոլոգիաներ, անցկացրեցին մի շարք գործնական իրավիճակների պարապմունքներ:   

Վստաh ենք, որ ստացած հմտությունները միջոցառման մասնակիցները կգործածեն իրենց հետագա մասնագիտական գործունեության մեջ, ինչը կբարձրացնի  ռեքրութմենթի գործընթացի արդյունավետությունը, ինչից էլ շատ բան է կախված՝ այդ թվում նաև ընկերության շահութաբերությունը և նրա իմիջի վարկանիշը շուկայում:

Ելնելով մասնակիցների արձագանքներից և ցանկություններից, հուսով ենք հետագայում շարունակել նման միջոցառումենրի կազմակերպման պրակտիկան, քանի որ համապատասխան նախապատրաստական բազայի բացակայության պատճառով զգացվում է HR մասնագետների պրոֆեսիոնալ գիտելիքների և հմտությունների պակաս: 

Մասնակիցները ստացան հատուկ այս միջոցառման համար մշակված դիզայներական վկայականներ:

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և մինչ նոր հանդիպումներ:

 

ARMINFO լրատվական կայքում տպագրված վարպետաց դասի վերաբերյալ հոդվածի հղում`

arminfo.info/index.cfm?objectid=8FAE3240-BFB5-11E2-9B58F6327207157C

 

ARMINFO-ի լրագրողի հարցազ Իլգիզ Վալինւռօվի հետ՝

http://arminfo.info/index.cfm?objectid=22AF70F0-CA00-11E2-8950F6327207157C 

 
20.05.2013
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր