eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 29.03.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Հյուրընկալում գործընկերոջը
 

Այս կամ այն ընկերության  ճիշտ անձնակազմի ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է  ներսից հիմնովին ուսումնասիրել ընկերությունը, հասկանալ թե ինչով է նա շնչում, զգալ ընկերության կորպորատիվ մշակույթը: Այդ պատճառով երեկ մենք ընդունեցինք ամենախոշոր դեղեր արտադրող հայկական “Լիկվոր” դեղագործական ընկերության տնօրենի հրավերը, որի հետ շուրջ 13 տարի համագործակցում ենք և հյուրընկալեցինք նրանց:  

Տպավորեց ամենը՝ և գեղեցիկ կառույցը, և ճաշակով ներքին հարդարանքը, գերմանական և ավստրիական ընկերությունների որակյալ սարքավորումները՝ այստեղ ամեն ինչ սիրով է արված և ամեն մի մանրուք արժանացել է ուշադրության: Դա ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանի սկզբունքն է, ով 22 տարի առաջ զրոից ստեղծեց ընկերությունը: Նա ընկերության սիրտն է և շարժիչ ուժը, մարդ, որն ուշադիր է իր բոլոր աշխատակիցների նկատմամբ, հետաքրքված նրանց ոչ միայն աշխատանքային, այլ նաև անձնական խնդիրներով, և, ինչպես մենք հասկացանք մեր այցելության ավարտին, սիրված է բոլորի կողմից:

120 աշխատակից, 60 դեղամիջոցների տեսականի, որոնց 50%-ն արտահանվում են 10 երկրներ: Այստեղ  հպարտանալու տեղ կա: Առանց բացառության՝ բոլոր սիրալիր աշխատակիցների աչքերում, որոնց մենք հանդիպում էինք շրջելիս շենքի թե օֆիսային մասում, թե' պահեստայի և թե' արտադրական տարածքներում, ընդհուպ մինչև բանվորների և անվտանգության աշխատակիցների` ինտելեկտ  և բարյացակամություն էր: Առաջին տեղում են՝ որակը, ստերիլությունը, օդի և ջրի մաքրման մատակարարման եզակի համակարգերը, որոնք պահպանում են տարածքների անհրաժեշտ ջերմությունը:

Մեր այցելությունը ավարտվեց ձեռքբերումների և  պատվո պատի մոտ, ինչը ընկերության  հպարտությունն է, որտեղ հավաքված են վկայականներ, դիպլոմներ եւ լուսանկարներ, ինչպես նաև ընկերության պատմությունը  խորհրդանշող իրեր: 

Ցանկանում ենք մեր հաճախորդին բարգավաճել և ընդլայնվել, իսկ մենք մեր հերթին կաշխատենք անձնակազմի որակի ապահովման վրա: 

 
08.06.2013
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր