eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 11.08.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Սեմինար Սանկտ Պետերբուրգում
 

Նոյեմբերի 6-8 “Արդյունավետ ծառայություններ աշխատանքի իրավունքի, աշխատանքային հարաբերությունների և մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում”թեմայով սեմինար կայացավ Սանկտ Պետերբուգում,որը կազմակերպել էր ՄԱԿ-ի կազմում ընդգրկված Աշխատանքի միջազգային կազմակերպությունը գործատուների կազմակերպության համար:  

 Սեմինարի նպատակն էր ամրապնդել գործատուների կազմակերպությունը, որպեսզի նրանք կարողանան ավելի արդյունավետ իրականացնել իրենց գործունեությունը բարձրացնելով հիմնական աշխատակիցների որակը և ներուժը աշխատանքի իրավունքի, աշխատանքային հարաբերությունների և մարդկային ռեսուրսների  ոլորտում տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման ծառայությունների զարգացման և կառավարման համար:  

Սեմինարի ընթացքում շոշափվեցին հետևյալ հարցերը՝ 

1.Կապերը լոբբինգի և պաշտպանության, ծառայությունների մատուցման, անդամակցության ռազմավարության և ֆինանսական կայունության միջև 

2.Ռազմավարության մշակում և իրականացում ծառայությունների ոլորտում 

3.Օն-լայն հարցման արդյունքներ 

4.Մասնակից գործատուների կազմակերպությունների կողմից ծառայությունների դիտարկում աշխատանքի իրավունքի, աշխատանքային հարաբերությունների և մարդկային ռեսուրսների ոլորտում 

5.Գործատուների կազմակերպություններում ընդգրկված աշխատանքի իրավունքի, աշխատանքային հարաբերությունների և մարդկային ռեսուրսների ոլորտում ծառայությունների կառուցվածքը. ծառայությունների տեսակները, սպասարկման հիմնական բնութագրերը, ներքին կառուցվածքը, հաստիքացուցակը, մատուցման տարբերակները

6.Աշխատանքի իրավունքի, աշխատանքային հարաբերությունների և մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում ծառայությունների առանձնահատկությունները. օգտատերեր, տեղեկատվության որոնում, մրցակցություն 

Սեմինարին մասնակցեցին 12 երկրներից գործատուների միությունների 24 մասնակիցներ:  “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահ Նանա Հերունին ներկայացնում էր Հայաստանը սեմինարի ժամանակ:

 
20.11.2013
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր