eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 04.07.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Հանդիպում սիրիահայերի հետ ՄԱԿ-ի գրասենյակում
 

2013թ-ի նոյեմբերի 23-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ ուսուցում “աշխատանք փնտրելու վերաբերյալ դասընթաց” թեմայով, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի կողմից թիրախային խումբ հանդիսացող սիրիահայերի համար:  

Դասընթացի ընթացքում խոսվեց այն մասին, թե ինչպես և ինչպիսի տեսքով  ներկայանալ գործատուին,ինչ խոսել գործատուի հետ հարցազրույցի ժամանակ, ինչպես ընդգծել սեփական անձի առավելությունները և այլն: Դասընթացի վերջում կազմակերպվեց դերային խաղ՝հարցազրույց աշխատանք փնտրողի և գործատուի միջև, որի ընթացքում սիրիահայերը ներկայացնում էին աշխատանք փնտրողներին, իսկ խոսնակները՝ գործատուներին:  

Հանդիպմանը հրավիրված էր և դասընթացին մասնակցեց  որպես խոսնակ հանդես գալով “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչ, կորպորատիվ վաճառքի մենեջեր Աննա Ղամբարյանը: Նա ներկայացրեց “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունը, ընկերության դերն ու ներդրումները սիրիահայերի զբաղվածության խթանման հարցում, խոսեց աշխատաշուկայում առկա խնդիրների և աշխատանք գտնելու դժվարությունների, ինչպես նաև սիրիահայերի այն առավելությունների մասին, որոնք հարցազրույցի ժամանակ պետք է ընդգծվեն և թույլ կողմերի մասին, որոնք պետք է շրջանցվեն: 

 
06.12.2013
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր