eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 04.07.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցություն
 

2013թ-ի դեկտեմբերի 10-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան “Միգրանտներին և նրանց ընտանիքներին աջակցությունը միջհամայնքային համագործակցության օրակարգում” թեմայով, որը կազմակերպել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում: 

 Նույն օրը Հայաստան ժամանեց Իտալիայի Նարդո քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետի, քաղաքապետարանի ներկայացուցչի և Լեչե նահանգի մարզպետարանի ներկայացուցչի մասնակցությամբ, և հենց այցի շրջանակներում էլ տեղի ունեցավ կլոր սեղանը, որի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին ՀՀ միգրացիոն քաղաքականությունը, իրավիճակը և վերադարձողներին աջակցության ծրագրերը, ՀՀ Սփյուռքի նախարարության ծրագրերը և միջհամայնքային համագործակցության հնարավորությունները: 

Կլոր սեղան քննարկմանը մասնակցում էին պետական կառավարման մարմիններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Աշտարակի և Գյումրու քաղաքապետարաններ և այլն, միջազգային կազմակերպություններ, հասարակական կառույցներ և զբաղվածության մասնավոր ընկերություններ: 

 Կլոր սեղան քննարկմանը մասնակցեց և “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունը ներկայացրեց ընկերության փոխտնօրեն Մարինա Ցիմբալովան:  

 
14.12.2013
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր