eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 12.12.2019

 
Tanger
   Մեր նորությունները

 
Քաթար՝ նոր աշխատատեղեր
 

Օրերս մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին Քաթարի մեր գործընկերներից մեկի՝ խոշոր պետական ընկերության հրավերով աշխատանքային այցով մեկնեց Դոհա: Այցի նպատակն էր տեղում, ավելի մոտիկից ծանոթանալ ընկերությանը, նրա կառուցվածքին, որպեսզի  Հայաստանում ճիշտ ընտրություն կատարել  մասնագետներ Քաթար աշխատանքի ուղարկելու ժամանակ, ընդհանուր պատկերացում ունենալ երկրի մասին, ինչը նույնպես շատ կարևոր է մասնագետներին այլ երկրներ ուղարկելու համար:

Այցը շատ հաջող անցավ, Նանա Հերունին այցելեց և´ գլխավոր ընկերություն և´ նրա մասնաճյուղեր: Քաթարը փոքրիկ երկիր է, գտնվում է Արաբական թերակղզու հյուսիս-արևելյան մասում, սահմանակից է Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, ողողվում է Պարսից ծոցի ջրերով: Երկիրն անվտանգ է, ունի ուժեղ աշխատանքային օրենսդրություն, որը վերաբերում է նաև դրսից ժամանած աշխատուժին: Բնակչության 20%-ը տեղացիներն են, իսկ մնացածը՝ Մալազիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից և այլ երկրներից  ժամանած աշխատողներ: Բազմաթիվ եվրոպացիներ են աշխատում համաշխարհային խոշորագույն նավթային ընկերություններում: Այսպիսով Քաթարը բազմամշակութային երկիր է: Տարածքը գրեթե 3 անգամ փոքր է Հայաստանի տարածքից, բայց Քաթարը շատ հարուստ է նավթով և գազով, և ակտիվորեն պատրաստվում է 2022թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը: 

Մենք շարունակում ենք ակտիվորեն համագործակցել տվյալ ընկերության հետ, որի թափուր հաստիքներն արդեն ներկայացված են մեր կայքում և ֆեյսբուքյան էջում՝

https://www.facebook.com/profile.php?id=100002972919199

 

https://www.facebook.com/pages/Tanger-Recruitment-Company/284242118253474?ref=hl  :


Հետևեք նոր աշխատատեղերին: 

 
11.03.2014
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր