eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 12.12.2019

 
Tanger
   Մեր նորությունները

 
Փրկություն կազմակերպությունը և սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ
 

Սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունում (ՀԳՀՄ)  տեղի ունեցավ սեմինար “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով” թեմայով, որը կազմակերպվել էր “Փրկություն” ՀԿ-ի և ՀԳՀՄ-ի կողմից:

Սեմինարի նպատակն էր լուսաբանել և վեր հանել զբաղվածության ոլորտում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, որոնել ուղիներ նրանց աշխատաշուկա ինտեգրելու համար և կազմակերպել հանդիպում գործատուների և սահմանափակ կարողություն ունեցող անձանց միջև: 

Սեմինարի ընթացքում “Փրկություն” ՀԿ-ի  համակարգող Էմմա Գալստյանը խոսեց հասարակական կազմակերպության գործունեության, նպատակների, դերի ու նշանակության մասին հաշմանդամություն  ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար, ներկայացրեց մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներին, նրանց գործունեությունը և մասնակցությունը տարբեր փառատոններին, ինչպես նաև ցուցադրեց նրանց իսկ կողմից պատրաստած ձեռքի տարբեր աշխատանքներ՝ գոբելեն, նկարներ, դիզայներական աշխատանքներ, ինչպես նաև կավից պատրաստված զանազան իրեր:

Քննարկվեցին տարաբնույթ հարցեր կապված ՀՀ աշխատանքային օրեսգրքի որոշ դրույթների, “Փրկություն” ՀԿ-ի գործունեության հետ, սպառիչ պատասխաններ տրվեցին մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բարձացված հարցերին, ինչպես նաև “Փրկություն” ՀԿ-ի ներկայացուցիչներին տրամադրվեց խորհրդատվություն ավելի արդյունավետ աշխատելու համար:

Սեմինարին մասնակցում էին ՀԳՀՄ գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը, “Փրկություն” ՀԿ-ի համակարգող Էմմա Գալստյանը, պետական և մասնավոր զբաղվածության գործակալությունների ներկայացուցիչներ, գործատուներ և մտավոր հաշմանդամություն ունեցող անձիք: “Տանժեռ” ընկերության կողմից սեմինարին մասնակցեց Աննա Ղամբարյանը:

 
28.04.2014
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր