eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 12.12.2019

 
Tanger
   Մեր նորությունները

 
Նոր ծրագիր հայ միգրանտների համար
 

2014 թ.-ի հունիսի 25-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում «Աշխատաշուկայի պահանջարկը և նրա բավարարման մեխանիզմները» թեմայով, որը կազմակերպել էր «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար (ԹՆՀ)» ծրագիրը և Հայաստանի գործատուների Հանրապետական Միությունը: 

Կլոր-սեղան Կազմակերպման բուն նպատակը մասնակիցներին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացումն էր, որն ուղղված է հայ միգրանտների ներգաղթի և վերաինտեգրման խնդիրների լուծմանը: 

Քննարկման ժամանակ ծրագրի պատասխանատու Տիգրանուհի Տարախչյանը ներկայացրեց, ծրագրի նպատակը և հիմնական գործողությունները: Բարձրաձայնվեցին և մատնանշվեցին միգրանտների զբաղվածությանը վերաբերող մի շարք խնդիրներ, ինչպես նաև ներկայացվեցին Հայաստանում պահանջված մասնագիտությունները: 

Կլոր-սեղան քննարկմանը մասնակցում էին ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ՀԳՀՄ այլ անդամներ, գործատուներ, զբաղվածության մասնավոր գործակալությունների ներկայացուցիչներ,  Արհմիությունների կոնֆեդերացիայի անդամներ և այլոք: 

Կլոր-սեղան քննարկմանը մասնակցեց և իր ակտիվ առաջարկներով հանդես եկավ «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը: 

 
28.06.2014
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր