eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 12.12.2019

 
Tanger
   Մեր նորությունները

 
Հայաստանի գործատուների հանրապետական միության 3-րդ համագումար
 

2014 թ.-ի հուլիսի 8-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ համագումարը: 

Համագումարին մասնակցեցին տեղական և արտասահմանյան պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այդ թվում նաև խոսելով Հայաստանի համար ցավալի գործազրկության և աղքատության մակարդակի ցուցանիշների մասին(32%): Ելույթ ունեցավ նաև աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչը, որի հետ սերտորեն համագործակցում է  Հայաստանի գործատուների Միությունը՝ սկսած իր հիմնադրման օրվանից, շուրջ 7 տարի: 

ՀԳՀՄ ղեկավարությունը, մասնավորապես, նախագահ Գագիկ Մակարյանը և գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը հաշվետվություններ ներկայացրեցին կատարած աշխատանքների մասին 2011-2014 թթ. ժամանակահատվածի համար: 

 

Մեր կողմից նշենք, որ ՀԳՀՄ-ն, որն ի դեմս իր անդամների արտացոլում է շուրջ 1000000 աշխատողների շահերը, լուրջ ներդրում է ունեցել գործատուների շահերի պաշտպանության գործում և հետևողականորեն մեծ ծավալի աշխատանք է իրականացնում մասնակցելով օրենսդրական ակտերի մշակմանը և բարեփոխմանը, որոնք ուղղված են աշխատանքային, հարկային, մաքսային և այլ օրենսդրությունների բարելավմանը:  

Համագումարին մասնակցում էին նաև պատվիրակներ ճյուղային և տարածքային միություններից, այդ թվում նաև մասնավոր զբաղվածության գործակալությունների ճյուղային միությունը, որի նախագահն է հանդիսանում մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին:  

 
12.07.2014
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր