eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 12.12.2019

 
Tanger
   Մեր նորությունները

 
Հանդիպումներ շրջանավարտների հետ: Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղ:
 

Ահա և կայացավ Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի  շրջանավարտների առաջին հանդիպումը «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ տեխնիկապես լավ կահավորված լսարաններից մեկում պետական քննությունից անմիջապես հետո: Չնայած շրջանավարտները մի փոքր հոգնած և հուզված էին, բայց դա բոլորովին չնվազեցրեց նրանց հետաքրքրությունը մեր ընկերության և մեր գործունեության նկատմամբ: Առաջին իսկ րոպեներից ստեղծվեց հաճելի մթնոլորտ, որն էլ շփումը դարձրեց անմիջական և արդյունավետ:  

Շրջանավարտներից շատերին հետաքրքրում էր հայկական աշխատաշուկայում տիրող ներկայիս իրավիճակը, բարդություններն ու խոչընդոտները, որոնց կարող են բախվել շրջանավարտները  ինչպես նաև իրենց հնարավորություններն այդ աշխատաշուկայում, և նրանց մտահոգությունները բոլորովին էլ զարմանալի չեն, քանի որ նրանցից շատերը Հայաստան են ժամանել ՌԴ-ից ու նվազ պատկերացումներ ունեն հայկական աշխատաշուկայի և  ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգերի մասին: 

Ի դեպ նշեմ, որ սույն թվականի ապրիլի 30-ին Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի Երևանյան մասնաճյուղի և «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում վերոնշյալ համալսարանի շրջանավարտները հնարավորություն ստացան անվճար գրանցվելու մեր ընկերությունում: Համաձայնագրի նպատակը մասնագիտություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող շրջանավարտների զբաղվածության ապահովումն է: 

 
01.08.2014
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր