eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 03.04.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք
 

2014 թ.-ի հոկտեմբերի 16-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ սեմինար- քննարկում «Աշխատանքային թրաֆիքինգ և հարկադիր աշխատանք» թեմայով: Դասընթացը տեղի ունեցավ ԱՄՔՈՐ Հայաստան միջազգային կազմակերպության ջանքերի շնորհիվ: 

Դասընթացը վարում էր ստրկության ժամանակակից ձևերի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող, Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման /թրաֆիքինգի դեմ պայքարի» կոնվենցիայի իրականացման վերահսկման հանձնաժողովի փորձագետ, ԱՄՔՈՐ-ի խորհրդատու՝ Գյուլնարա Շահինյանը: 

Տկն. Շահինյանը բավականին մանրամասն խոսեց հարկադիր աշխատանքի և թրաֆիքինգի տարբերությունների և նմանությունների մասին՝ ներկայացնելով հարկադիր աշխատանքը որպես հանցանքի առանձին տեսակ, ինչպես նաև թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի զոհերի համար նախատեսված փոխհատուցման տեսակների, Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) թիվ 29 կոնվենցիայի (Հարկադիր աշխատանքի մասին կոնվենցիա), Եվրոպայի Խորհրդի մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների կոնվենցիայի 26-րդ հոդվածի՝ պատիժ չկիրառելու հոդվածի և դրա հետևանքների մասին: 

Դասընթացի քննարկմանը մասնակցում էին ԱՄՔՈՐ միջազգային կազմակերպության, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ ոստիկանության և մասնավոր աշխատանքի տեղավորման ընկերությունների ներկայացուցիչներ: 

Դասընթաց-քննարկմանն իր ակտիվ մասնակցությամբ հանդես եկավ նաև «Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերության կորպորատիվ վաճառքի մենեջեր Աննա Ղամբարյանը: 

 
27.10.2014
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր