eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 28.05.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Հանդիպում շրջանավարտների հետ
 

Ինչպես և նախորդ տարիներին այս տարի ևս «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը՝ Աննա Ղամբարյանը, «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի,  Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ:  

Հանդիպումները շատ ջերմ էին և ադյունավետ: Շրջանավարտների կողմից բազմաթիվ հարցեր առաջ քաշվեցին, որոնք գտան իրենց պատասխանները: Ի տարբերություն նախորդ տարիների այս տարի շրջանավարտներին ավելի շատ հուզում էր ոչ թե այն թե ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին, այլ այն թե ինչպես և ինչ միջոցներով ճիշտ տեղեկատվություն ստանալ գործատուների, աշխատակիցների նկատմամբ նրանց վերաբերմունքի և տվյալ ընկերության մասին:  

Հանդիպման ընթացքում շրջանավարտները խորհրդատվություն ստացան ոչ միայն ճիշտ և մրցունակ ինքնակենսագրություն գրելու, այլ նաև գործատուին ճիշտ ներկայանալու և հարցազրույցին պատշաճ պատրաստվելու վերաբերյալ: 

Հանդիպման վերջում շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ստացած տեղեկատվության, խորհրդատվության և նրանց ընձեռված հնարավորությունների համար:

Հարկ է նշել, որ «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում բոլոր այն կրթական համալիրների շրջանավարտները, որոնք «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության հետ կնքել են համաձայնագիր, կարող են անվճար գրանցվել մեր ընկերությունում և օգտվել մեր ընկերության  բոլոր ծառայություններից:

 
10.06.2015
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր