eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 29.03.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Կոնֆերանս - Աշխատանքային միգրացիայի հետևանքները
 

Այս տարվա հոկտեմբերի 8-ին Երևանում, ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ կոնֆերանս «Աշխատանքային միգրացիայի հետևանքները» թեմայով, որին հրավիրված էր մասնակցելու նաև մեր ընկերությունը: Կոնֆերանսը կազմակերպել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ):  

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, որից հետո խոսքը տրամադրվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիայի պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Խաչատրյանին: Իր զեկույցում պարոն Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ը կարողանում է աշխատանքով ապահովել ՀՀ-ի բնակչության 85%-ին և միայն ազգաբնակչության 15%-ին չի կարողանում ապահովել զբաղվածությամբ, այդուհանդերձ միգրացիայի ցուցանիշը շարունակում է բարձր մնալ հանրապետությունում: Այնուհետև նշեց, որ աշխատանքային միգրացիան բացի բացասական կողմերից ունի նաև դրական կողմեր, որից հետո անդրադարձավ Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու առավելությանը աշխատանքային միգրացիայի տեսակետից՝ ներկայացնելով ԵՏՄ անդամ պետություններում աշխատանքի անցնելու հեշտացված մեխանիզմները: Ըստ պարոն Խաչատրյանի՝ դրական է նաև այն միտումը, որ ի տարբերություն նախորդ տարիների 2012-2015 թթ.-ի ընթացքում միգրանտների մեծ մասը հիմնականում արտագաղթի պատճառ է նշում ոչ թե աշխատանքի բացակայությունը, այլ ցածր աշխատավարձը: 

Կոնֆերանսն իր զեկույցով շարունակեց Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեի (ԺԶՄԿ) ծրագրի ղեկավար Սերենա Ֆուսկոն՝ նշելով, որ չնայած այն հանգամանքին, որ պարոն Խաչատրյանը կարևորում է աշխատանքային միգրացիայի դրական կողմերը, այնուամենայնիվ պետք է հիշել, որ աշխատանքային միգրացիայի բացասական կողմերը շատ ավելին են քան դրական կողմերը և, որ ցանկացած միգրանտ տվող երկիր ավելի շատ կորցնում է քան ստանում:

Բոլոր զեկուցողների ելույթներից հետո սկսվեց լայն քննարկում, որի ընթացքում խոսք խնդրեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և մտահոգություն հայտնեց, որ բազմաթիվ քաղաքացիներ ՀՀ տարբեր բանկերից վերցնելով վարկեր, մասնավորապես բիզնես վարկեր, այդ միջոցները չեն օգտագործում ըստ նպատակի, այլ ծախսում են այլ երկրներում սեզոնային աշխատանքի մեկնելու ճանապարհածախսերի վրա, այնուհետև վերադառնալով մարում են վարկերը: Արդյունքում ըստ բանկային փաստաթղթերի տվյալ անձը ժամանակին կատարել է իր պարտավորությունը, սակայն այն, որ տրամադրված վարկը նպատակային չի օգտագործվել, այլ ընդհակառակը նպաստել է աշխատանքային միգրացիայի խթանմանը չի երևում ոչ մի բանկային փաստաթղթում: 

Խոսքով հանդես եկավ նաև սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հայտարարելով, որ աշխատանքային միգրացիան պետք է խրախուսվի և պարտադիր չէ, որ ազգը զարգանա և ամրապնդվի իր պատմական հայրենիքում և, որ պետք է հզորացնել սփյուռքը ինչպես դա արել է Իռլանդիան: Պարոն Ադիբեկյանի կարծիքը միանշանակ չընդունվեց լսարանի կողմից և արժանացավ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանի կոշտ արձագանքին: Տիկին Ալավերդյանը փաստեց, որ այս պահի դրությամբ աշխատանքային միգրացիայի հաշվին տեղի է ունենում բնակչության կրճատում և այսպես շարունակվելու դեպքում Հայաստաը կունենա և արդեն իսկ ունի լուրջ խնդիրներ: 

Կոնֆերանսի փակման ժամանակ պարոն Մակարյանը հնչեցրեց հետևյալ հարցադրումը. «Հետաքրքիր է, եթե Հայաստանում մնա 100 հայ մենք այդ ժամանակ է՞լ ենք խրախուսելու միգրացիան»: 

Ըստ «Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերության  տնօրեն Նանա Հերունու միգրացիան, լինի դա կանոնավոր թե անկանոն, չի կարող դրական ազդեցություն ունենեալ երկրի համար և նպաստում է երկրի հայաթափմանը: Մարդիկ դիմում են միգրացիայի ոչ լավ կենսական պայմաններից, իսկ միգրացիոն հոսքերը նվազեցնելու համար պետք է մշակվի հատուկ ռազմավարություն, որն ուղղված կլինի երկրում արդյունաբերության զարգացմանը և սոցիալական պայմանների լավացմանը: 

 
19.10.2015
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր