eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 02.07.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Աշխատանքի անվտանգության համակարգի ներդրում
 

Սույն թվականի նոյեմբերի 13-ին “Էրեբունի Պլազա” բիզնես կենտրոնում կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի հերթական 5-րդ նիստը, որը նվիրված էր “Աշխատանքի անվտանգության ազգային համակարգի ներդրում” թեմայի քննարկմանը, որը ներկայումս գտնվում է կազմավորման փուլում: Քննարկվում էր կոնկրետ գործողությունների ծրագիրը, որն ուղղված էր վերջնական արդյունքի արդյունավետության ձեռք բերմանը,այսինքն՝  պատահարների  զրոյացում աշխատավայրում: 

Մասնագետների համար նախատեսվում է անցկացնել դասընթացներ, որոնց ավարտից հետո կշնորհվեն միջազգային կարգի դիպլոմներ: Դասընթացները կազմակերպելու է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ: 

Բազմաթիվ ընկերությունների միջազգային չափանիշներին համապատասխանելու հետ կապված՝ խոսվեց նաև “Աշխատանքի անվտանգության համակարգի ներդրում” նախագծի արդիականության եւ հեռանկարների մասին, որը ի վերջո կնպաստի ընկերությունների ապագա բարգավաճմանը:

Նշենք, որ “Տանժեռ” ռեքրութինգային ընկերությունը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ)զբաղվածության մասնավոր գործակալությունների (ԶՄԳ) ճյուղային միության անդամ է, իսկ մեր ընկերության տնօրենը՝ Նանա Հերունին, հանդիսանում է ՀԳՀՄ ԶՄԳ-ի նախագահը, ինչպես նաև ՀԳՀՄ խորհրդի անդամ:

 
23.11.2015
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր