eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 29.03.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Փրկե՛ք Հայաստանը
 

Հայաստանի անկախացումից հետո 1.5 մլն. Հայաստանի քաղաքացիներ լքեցին երկիրը: Էմիգրացիան ազգային անվտանգությանը սպառնացող ծավալների հասավ: 

2010-2013 թվականներին Հայաստանը լքեց 300000 - 350000 մարդ, այսինքն՝ տարեկան իր երկիրը լքում էր մոտավորապես 100000 մարդ,որոնց կեսը՝ մշտական բնակության, ընտանիքի հետ միավորվելու համար: 

Չնայած այն բանին, որ վերջին տարիներին Ռուսաստանից հայերի որոշակի հատվածի վերադարձի միտում է նկատվում (վերջին շրջանում, մասնավորապես, ռուբլու արժեզրկման պատճառով ձեռնտու չէ այնտեղ աշխատել), այնուամենայնիվ, հայերն ավելի շատ հեռանում են քան վերադառնում և հեռանում են զանգվածաբար: Եվ չնայած միգրացրացիոն գործընթացի նկատմամբ իշխանությունների կողմից բացահայտորեն հայտարարվող դրական վերաբերմունքին, այնուամենայնիվ ուրախանալու ոչինչ չկա. դա պարզ է  ցանկացած ողջամիտ մարդու համար: 

Վերջին տարվա ընթացքում, ի դեպ, ռուբլու փոխարժեքի անկման հետ կապված՝ նկատվում է բավական մեծ չափերի դրամական փոխանցում, արդեն Հայաստանից դեպի Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների Ռուսաստան մեկնած իրենց բարեկամներին աջակցելու համար: 

Միգրացիայի պատճառներն են՝ իրավական կամայականությունը, կոռուպցիան, գործազրկությունը, մենաշնորհների գերիշխանությունը (Հայաստանի 10 ընտանիքների սեփականությունը կազմում է երկրի ՀՆԱ-ի 50%-ը), ինչպես նաև շնչահեղձ լինող փոքր և միջին բիզնեսի համար ստեղծված վատ պայմանները: 

Հայաստանն առանց հայերի գաղափարին նպաստում է նաև արտասահմանյան երկրների միգրացիոն քաղաքականությունը: Մասնավորապես 2014 թ.-ին ԱՄՆ-ն 2000 գրին քարտ է տրամադրել հայերին, մինչդեռ Վրաստանին՝ 2 անգամ, իսկ Ադրբեջանին՝ 4 անգամ ավելի քիչ: 

Ըստ 2014 թ. տվյալների՝ աղքատության ցուցանիշը, ընդհանուր առմամբ, Հայաստանում կազմել է 32.5%, իսկ Երևանում՝ 52%: 

Գործազրկության պաշտոնական վիճակագրությանը (18%)  չի կարելի հավատալ, քանի որ նրանց հաշվարկման մեթոդները, մեղմ ասած, կատարյալ չեն, և զբաղվածության պետական գործակալությունն ընդունում է դա: 

2015 թ.-ի առաջին կիսամյակում արտաքին առևտրի շրջանառությունը բացասական միտում ուներ՝ նվազել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը: Երկրի պետական պարտքն աճում է: 

Այսպիսով, մասնավորապես Ռուսաստանից ստիպված վերադարձող մարդիկ հայտնվում են ավելի վատ պայմաններում, քան հեռանալուց առաջ: 

Նման բաղադրիչների դեպքում բարդ է լինել լավատես և բիզնես վարել: Սիրիայից եկած միգրանտները մեծամասամբ հիասթափվում և հեռանում են Հայաստանից: Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև , ովքեր “թիկունք” չունենալով մի կտոր հաց են վաստակում: Որտե՞ղ է ելքը: Միամտություն կլինի հրաշքի սպասել, անխոհեմություն կլինի աջակցություն սպասել Վերին ուժերից կամ որևէ մեկից, որ կգա և ինչ որ լավ բան կանի քեզ համար: Հայտնի է, որ իր համար և իր երկրի համար բարեկեցություն ու երջանկություն յուրաքանչյուրը պետք է կերտի իր ձեռքերով: 

 

Նանա Հերունի 

“Տանժեռ” ռեքրութինգային ընկերության տնօրեն, (Երևան, Հայաստան) 

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության մասնավոր զբաղվածության գործակալությունների ճյուղային միության նախագահ

 
13.02.2016
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր