eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 29.03.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Համապատասխանում են արդյոք կրթական ծրագրերը թարգմանչական ոլորտում գործատուների պահանջներին:
 

Սույն թվականի փետրվարի 1-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) հրավերով ներկա եղանք իրենց անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի կողմից կազմակերպված “ԲՈւՀ – գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնաարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ” խորագրով կլոր սեղանի քննարկմանը:  

Հանդիպման նպատակն էր հնարավորինս մերձեցնել բուհական կրթական ծրագրերը աշխատաշուկայի պահանջներին: 

Հանդիպման մասնակից գործատուներից շատերը թարգմանության ոլորտում  գոյություն ունեցող բացերից մատնանշում էին բանավոր թարգմանիչների պակասը և մասնագիտական թարգմանական հմտությունների պակասը կամ իսպառ բացակայությունը: Թարգմանիչներն էլ իրենց հերթին դժգոհում էին ցածր վարձատրությունից, աշխատատեղերի սակավությունից, ինչպես նաև այն բանից, որ գործատուները չեն հասկանում թարգմանչի և լեզվաբանի տարբերությունը: 

 “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը մեր լուման ներդրեց քննարկման մեջ, նշելով, որ իրավացի են և՛ գործատուները և՛ թարգմանիչները, ընդ որում բուհերի-ի բացթողումը կայանում է նրանում, որ դասավանդման ընթացքում մասնագետները շեշտը դնում են գրական գեղարվեստական թարգմանության վրա՝ շատ քիչ ժամանակ հատկացնելով մասնագիտական թարգմանությունների ուսումնասիրությանը: 

 
26.02.2016
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր