eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 19.11.2019

 
Tanger
   Մեր նորությունները

 
Հանդիպում ԵՊԼՀ շրջՀանդիպում ԵՊԼՀ շրջանավարտների հետ
 

Նախորդ տարիների պես այս տարի էլ “Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ” ծրագրի շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) կայացավ արդեն ավանդական դարձած հանդիպում շրջանավարտների հետ:  

Նախորդ տարվա շրջանավարտների պես այս տարվա շրջանավարտները նույնպես մի փոքր անհանգստանում էին իրենց ապագա կարիերայի համար և շատ քիչ բան գիտեին աշխատաշուկայի, աշխատանքային օրեսդրության, գործատուների և աշխատողների իրավունքների մասին: Փոխարենը պատրաստ էին աշխատել նվազագույն աշխատավարձով և կատարել կամավորական աշխատանք: Նրանք աշխատաշուկային առնչվող բազմաթիվ հարցեր հնչեցրեցին, մասնավորապես արդյո՞ք ճիշտ է անցնել աշխատանքի այն գործատուների մոտ, ովքեր չեն վճարում փորձաշրջանի համար և կամ չեն ցանկանում գրանցել աշխատողին այդ ընթացքում: Բնականաբար նրանք ստացան բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև խորհրդատվություն ստացան ճիշտ ռեզյումեներ գրելու, համապատասխան կայքերում աշխատանք փնտրելու, գործատուին ճիշտ ներկայանալու և այլնի վերաբերյալ: 

 Եվ վերջում նշենք, որ «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության հետ համաձայնագիր կնքած բուհ-երի բոլոր շրջանավարտների համար  գրանցումը մեր ընկերությունում անվճար է:

 
09.03.2016
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր