eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 28.05.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ
 

Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ ծրագրի շրջանակներում ապրիլի 29-ն տեղի ունեցավ մեր հերթական հանդիպումը Մեհրաբյանի անվան Երևանի բժշկական քոլեջի ուսանողների հետ այս անգամ օնլայն հարթակում: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կադրային գործակալությունների միջոցով աշխատանք գտնելու ուղիները, մեր գործակալության առանձնահատկությունները, ինչպես նաև ուսանողներին տրվեցին ցուցումներ կեղծ կադրային գործակալություններից խուսափելու համար:  

Հանդիպման վերջում ուսանողները ստացան մի շարք օգտակար խորհուրդներ մասնագիտական ռեզյումե կազմելու, հարցազրույցին ճիշտ ներկայանալու և գործատուի վրա դրական տպավորություն թողնելու համար։

Մեր նմանատիպ հանդիպումների  նպատակն է աջակցել շրձանավարտներին գտնել իրենց հնարավորություններին ու  ցանկություններին համապատասխան աշխատանք, իրազեկել աշխատանք որոնելու հնարավորությունների վերաբերյալ, տեղեկոիթյուններ փոխանցել հայկական աշխատաշուկայի ներկա վիճակի մասին:

Հուսով ենք, որ աշխատանք որոնելու ճանապարհին  այս հանդիպումը օգտակար և արդյունավետ կլինի ուսանողների համար: 

 
02.05.2020
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր