eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 29.03.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը և Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար միջազգային կոնֆերանս
 

Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը և Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար միջազգային կոնֆերանս ՀՀ, Երևան, Մարիոթ Արմենիա հյուրանոց 16 - 18 Հունիս, 2010

2010 թվականի հունիսի 16-18 տեղի ունեցավ Մեծահասակներ կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը և "Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար" միջազգային կոնֆերանսը: Միջոցառման բացումը տեղի ունեó³í 2010թ. հունիսի 16-ին, ժամը 13:00-ին Երևանի "Մարիոթ Արմենիա" հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:

Միջոցառումների նախաձեռնող "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում" ՀԿ-ն (ՄԿՈՒՈԿԸ ՀԿ, www.mku.am), որի համահիմնադիրն է  "Տանժեռ" գործակալության տնօրեն` Նանա Հերունին,  նպատակ ունի համախմբել ոլորտի միջազգային և տեղական համագործակից կազմակերպություններին և մասնագետներին, քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները և երկարաժամկետ նպատակները, փոխանակել փորձը և քննարկել ձեռքբերումները այդ ասպարեզում: Համաժողովի և միջազգային կոնֆերանսի համակազմակերպիչներն են. ՀՀ ԿԳ նախարարությունը, Դվվ Ինթերնեյշնլը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Բրիտանական Խորհուրդը և Եվրոպական կրթական հիմնադրամը:

Համաժողովի անցկացումը Երևանում բացառիկ հնարավորություն է եվրոպական գործընկերների համար Հայաստանի բացահայտման, միջազգային գործընկերների հետ բազմակողմ համագործակցություն սկսելու կամ զարգացման համար: Սա հարմար առիթ է նաև Եվրոպային ծանոթացնելու հայաստանյան կրթական գործընթացներին և ստեղծելու ամուր խողովակ` ինֆորմացիայի և փորձի փոխանակման միջոցով երկարատև համընդհանուր գործակցության ապահովելու համար:

2010 թ. հունիսի 16-18 Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը զուգակցվում է "Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար" միջազգային գիտաժողովով: Այդ երկու միջոցառումներին ժամանելու են մոտ 80 օտարերկրացի Եվրոպայի և ԱՊՀ թվով 26 երկրից: Կազմկոմիտեն նախատեսում է ընդհանուր առմամբ միջոցառման 150 մասնակից Հայաստանից և արտերկրից:

Տեղեկանք

Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիա - ՄԿԵԱ (EAEA-European Association for the Education of Adults) եվրոպական հասարակական (ոչ պետական) կազմակերպություն է, որը միավորում է 131 անդամ կազմակերպություններ 41 երկրներից, որոնք աշխատում են մեծահասակների կրթության ոլորտում և ներկայացնում շուրջ 60 մլն սովորողներ ողջ Եվրոպայով:

ՄԿԵԱ-ի հիմնական դերն է.

    • Ցկյանս ուսումնառության եվրոպական աստիճանի քաղաքականության մշակում և քարոզչություն
    • Տեղեկատվության և ծառայությունների տրամադրում իր անդամների համար
    • Կարողությունների զարգացում ծրագրերի, հրատարակչության և ուսումնառության միջոցով
    • Միջազգային համագործակցություն ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների հետ ՄԿԵԱ-ն լուսաբանում է սոցիալական ներգրավվածության Լիսաբոնի ռազմավարությունը, նպաստում մեծահասակների կրթությանը, փորձում մեծացնել մեծահասակների ներգրավվածությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ:

ՄԿԵԱ-ի Գլխավոր համաժողովը տարեկան միջոցառում է, որը ամփոփում է ասոցիացիայի գործունեությունը և մշակում հետագա գործողությունների ռազմավարությունը:

Նախորդ տարիներին EAEA Գլխավոր համաժողովը հյուրընկալել են Սոֆիա (Բուլղարիա), Լառնակա (Կիպրոս), Մետց (Ֆրանսիա), Լիլլհամեր(Նորվեգիա), Ալիվե (Աստուրիա, Իսպանիա), Ռիգա (Լատվիա), Մալահիդե (Իռլանդիա), Բոնն (Գերմանիա) և մի շարք այլ քաղաքներ:

Կից ուղարկում եմ միջոցառումների ցանկը:

 
11.06.2010
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր