eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 03.04.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Աջակցություն աշխատանքային միգրանտներին
 

2012թ. ապրիլի 27-ին  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) կազմակերպեց աշխատանքային քննարկում "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" թեմայով: Քննարկվեցին հետևյալ հարցերը` խորհրդատվություն միգրանտներին և աշխատանք փնտրողներին, աջակցություն միգրացիոն ռեսուրս կենտրոններին, աշխատանքային միգրացիայի կարգավորման պետական քաղաքականության մշակման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող միջոցառումներն ու համագործակցությունը, աշխատանքային միգրացիայի կարգավորման ուղղությամբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության (ԱՍՀՆ ԶՊԾԳ) կողմից իրականացվող գործողություններն ու համագործակցությունը ոչ պետական հատվածի հետ, hամագործակցության հնարավորություններն ու ոլորտները միգրացիոն ռեսուրս կենտրոնների, աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների, պետական մարմինների, ոչ պետական և միջազգային կազմակերպությունների միջև:

Հանդիպմանը մասնակցում էին  ՀՀ պետական մարմինների, միգրացիոն ռեսուրս կենտրոնների, միջազգային, հասարակական կազմակերպությունների և աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների պատասխանատու պաշտոնյաներ և ներկայացուցիչներ:  Քննարկմանը մասնակցեց նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ` Նանա Հերունին:

 
28.04.2012
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր