eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 04.07.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
ՀՀ հյուպատոսական համակարգի դերը միգրացիայի համատեքստում:
 

2012 թ. հունիսի 1-ին  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց սեմինար «ՀՀ հյուպատոսական համակարգի դերը կարգավորված աշխատանքային միգրացիայի համատեքստում» թեմայով: Սեմինարը վարեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պաշտոնյաները, ովքեր ՀՀ Հյուպատոսական ծառայության և հյուպատոսական պաշտպանության համակարգի ներկայացումից հետո ծավալեցին  քննարկում  հետևյալ հարցերի շուրջ`

1. Հյուպատոսական բանագավառում ՀՀ քաղաքականությունը:

2. ՀՀ Հյուպատոսական ծառայության համակարգի իրավական կարգավորումը:

3. ՀՀ Հյուպատոսական ծառայության ինստիտուցիոնալ համակարգը

4. Միջազգային համագործակցությունը

5. Հյուպատոսական ծառայությունների արդյունավետության բարձրացում, բարեփոխումներ և նորամուծություններ:

6. ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի պաշտպանություն և օժանդակություն. առավել հաճախ հանդիպող խնդիրները:

 Հանդիպմանը մասնակցում էին` ՀՀ պետական մարմինները, սոցիալական և զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների պաշտոնյաներ, զբաղվածության մասնավոր գործակալություններ, միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սեմինարին մասնակցեց նաև «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության աշխատակիցը` Նարինե Մովսիսյանը: 


 
06.06.2012
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր