eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 04.07.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Հանդիպում USAID նախագծի աշխատակիցների հետ
 

2012 թ. հունիսի 28-ին “Տանժեռ” ընկերություն են այցելել  մասնավոր զբաղվածության կենտրոնների համար իրականացվող USAID ծրագրի  շրջանակներում “Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն” նախագծի խմբի ղեկավարի տեղակալ Տիգրան Տանանյանը և միջազգային փորձագետ ու խորհրդատու Ֆիլիպ Հերսթը: Հյուրերին հետաքրքրում էին մի շարք հարցեր կապված աշխատանքի շուկայի, ընկերության աշխատանքի, նրա կարիքների, ինչպես նաև տեղեկություններ գործատուների և  աշխատանք փնտրողների, Հայաստանում գործող մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների արհեստավարժության մակարդակի վերաբերյալ և այլ հարցեր:

Ավելի վաղ` նույն ծրագրի շրջանակներում,  “Տանժեռ” ընկերություն են այցելել  խմբի ղեկավար Կրասեն Ստանչևը և այլ աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվել էին մի շարք հարցեր` մասնավորապես արհեստավարժ ուսուցումների անհրաժեշտությունը մասնավոր զբաղվածության գործակալությունների աշխատակիցների մասնակցությամբ: Դրա հիման վրա, ինչպես նաև “Տանժեռ” ընկերության առաջարկով, արդեն հուլիս ամսվա վերջին անց կկացվեն ուսուցումներ, որոնք կվարի պրն. Հերսթը, որն ունի ուսուցման մեծ փորձ վաճառքի ոլորտում` տարբեր երկրներում հենց մասնավոր զբաղվածության կենտրոնների հետ: 

 
02.07.2012
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր