eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 03.04.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Ուսուցում` հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի
 

 "Ուսուցում` հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի", Ուսուցման Ազգային Հիմնադրամի 1-ի համաժողով

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին "Մարիոթ Արմենիա" հյուրանոցում տեղի ունեցավ Ուսուցման Ազգային Հիմնադրամի  /ՈՒԱՀ/ առաջին համաժողովը` "Ուսուցում հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի" օրակարգով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը: Նախարարն իր ելույթում անդրադարձավ մասնագիտական շարունակական կրթության մի շարք խնդիրների: Մասնավորապես նշեց, որ այսօր գործատուն պետք է ևս պատրաստ  լինի մասնակցելու կրթական ծրագրերին, որպեսզի նպաստի որակյալ մասնագետներ պատրաստելու կարևորագույն խնդրին: Ըստ նախարարի "Կրթություն ողջ կյանքի ընթացքում" մոդելը պահանջում  է երկարաժամկետ ներդրումներ  որակյալ և պահանջվող աշխատուժի ձևավորման համար, որը հետագայում կնպաստի ընկերությունների տնտեսական աճին: Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն տիկին Մ.Հակոբյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության  ուղղությունները, խնդիրներն ու հնարավորությունները: Քննարկվեցին  Հայաստանի աշխատաշուկայի պահանջարկն ու խնդիրները, որոնք պահանջում են մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված լրացուցիչ աջակցություն և օժանդակություն: Առաջարկվեցին նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամ ֆինանսական միջոցները համալրելու մեխանիզմներ: 

Համաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերության կողմեր, գործատուներ, ՀՀ  գործատուների միության և առևտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչներ: "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը նույնպես մասնակցեց համաժողովի աշխատանքին:

 
07.09.2012
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր