eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 11.08.2020

 
Tanger
   Մեր նորությունները

 
Սոցիալական գործընկերության 3-րդ ազգային կոնֆերանս
 

2012 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Սոցիալական գործընկերության 3-րդ ազգային կոնֆերանսը` "Սոցիալական երկխոսություն մարզերում և մարզերի զարգացում" օրակարգով, որը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից: Կոնֆերանսը նվիրված էր սոցիալական երկխոսությանը , տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորմանը, ինչպես նաև սոցիալական համագործակցության դերին փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում: 

Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ  շարունակական համագործակցության պարագայում սոցիալական գործընկերության ինստիտուտը կարող է արդյունավետ գործիք դառնալ երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացում:

Սոցիալական գործընկերության 3-րդ ազգային կոնֆերանսի մասնակիցներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը,  ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, ՄԱԿ-ի, Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների, տեղական և արտասահմանյան, պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ: Կոնֆեռանսի աշխատանքին  մասնակցեց նաև "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն,  Հայաստանի գործատուների Հանրապետական միության մասնավոր զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահ` Նանա Հերունին:

 
05.10.2012
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր