eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 17.02.2020

 
Tanger
   Մեր նորությունները

13.04.2012

Սույն թվականի ապրիլի 11-ին  կայացավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միության Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության անդամների հետ:

Քննարկման հիմնական հարցերն էին` ՀԳՀՄ Զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության (ԶՄԳ ԳՃՄ) կարողությունների  ուժգնացում; ԶՄԳ ԳՃՄ  վեբ կայքի  բարելավում; Քննարկում և հաստատում ԶՄԳ ԳՃՄ-ը անդամագրվող կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչները;  Անդամավճարներ, գանձման կարգը և այլ հարցեր:


13.02.2012

2012 թ-ի փետրվարի 8-9-ը կայացավ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից կազմակերպված սեմինարը, նվիրված Հայաստանում աշխատավարձի կանոնակարգմանը: Խոսքը գնում էր նաև տարբեր երկրներում մինիմալ աշխատավարձի ձևավորման քաղաքականության և մեթոդների  մասին: Զեկույցով հանդես եկան ԱՄԿ  փորձագետներ:


01.02.2012

Շնորհավոր տարեդարձդ, Տանժեռ!

Մենք 11 տարեկան ենք!

Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն մեր ընկերության գործունեության հետ!

Այս կապակցությամբ փետրվարի 1-ից 15-ը հայտարարվում է ակցիա`  անվճար գրանցում հավակնորդների համար, իսկ գործատուների` 20% զեղչ: Մենք սպասում ենք ձեզ!



02.01.2012

Ուրախ տոներ, երջանկություն, հաջողություն և բարեկեցություն բոկորին


20.12.2011

2011 թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ կոնֆերանս` նվիրված Բյուրական գյուղի երիտասարդության զբաղվածության հեռանկարներին: Մասնավորապես խոսվեց Բյուրական գյուղի համայնքային կյանքում երիտասարդ սերնդի ներգրավվածության, գյուղերում բնակվող երիտասարդների զարգացման հեռանկարների առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ներկայացվեց գյուղատնտեսության ընդհանուր բնութագիրն ու հեռանկարները:


20.12.2011

17.12.2011թ. տեղի ունեցավ "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում" ՀԿ (www.mku.am)  Համագումարը: Օրակարգի հարցերն էին` ՀԿ Նախագահի հաշվետվություն, Վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվություն, ՀԿ նոր Նախագահի ընտրություն և այլն: Արևիկ Սարգսյանը վերընտրվեց կազմակերպոիթյան նախագահի պաշտոնում: Մեր շնորհավորանքները: Հիշեցնենք, որ Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը "Մեծահասակներ կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում" ՀԿ-ի համահիմնադիրներից է:


19.12.2011

 2011 թ. դեկտեմբերի 16 և 17-ին  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում կայացան ինտերակտիվ դասընթացներ որակի և սպասարկման համակարգերի ներդրման և կառավարման մասին: Ներկայացվեցին  որակի կառավարման ISO ստանդարտներն և դրանց կիրառումը կադրային ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրվեց որակի կառավարման համակարգի վիճակագրական միջազգային վերլուծության մեթոդները: Տանժեռ ռեքրութինգային ընկերության կողմից դասընթացներին մասնակցեց կլիենտների հետ աշխատանք վարող մենեջեր` Լիլիթ Թումասյանը:


18.12.2011

Այսօր, 2011թ. դեկտեմբերի 16-ին Տանժեռ ընկերության տնօրեն` Նանա Հերունին մասնակցեց Ա1+ ընկերության հաղորդմանը, որը նվիրված էր  աշխատաշուկայի, սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց աշխատանքի տեղավորման, կրթության հարցերին: Հաղորդումը կարելի է դիտել ինտերնետում հետևյալ հղումով`

http://www.youtube.com/watch?v=iCYYdaNqVho&feature=youtube_gdata_player


16.12.2011

15.12.2011թ. Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գրասենյակում տեղի  ունեցավ կլոր սեղան` Հայաստանում աշխատանքային միգրանտների գիտավերլուծական կառավարման հզորացման թեմայով: Ներկայացվեցին աշխատանքային միգրանտներին և նրամց  ընտանիքներին բանկային համակարգի կողմից նոր ֆինանսական ծառայություններ առաջարկելու հնարավորությունները: Հանդիպմանը հրավիրված էին մի շարք պետական և մասնավոր կառույցների և բանկերի ներկայացուցիչներ: Տանժեռ ընկերությունը,  ի դեմս տնօրեն` Նանա Հերունու, նույնպես մասնակցում է քննարկմանը:


17.11.2011

2011թ.-ի նոյեմբերի 11-ին Հայաստանի գործատուների Հանրապետական միության հերթական խորհրդի նիստի ավարտից հետո, խորհրդի որոշ անդամներ հանդիպում ունեցան "ԱրմՍվիսԲանկ"- ի ղեկավարության հետ:

Կայացավ բանկի գործունեության արդյունքների և նվաճումների ներկայացում, ինչպես նաև ներկայացվեց բանկի ծառայությունների ցանկը, քննարկվեց բանկային գործիքների ներդրումը բիզնեսի զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում, դիտակվեցին "ԱրմՍվիսԲանկ"- ի և Հայաստանի գործատուների միության համագործակցման հեռանկարները:  Հանդիպմանը մասնակցեց "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն, Հայաստանի գործատուների Հանրապետական միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ` Նանա Հերունին:


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր