eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 12.11.2019

 
Tanger
   Մեր նորությունները

11.10.2011

Ս/թ հոկտեմբերի 11-12-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) կողմից կազմակերպված Երկրորդ ազգային սոցիալական գործընկերության կոնֆերանսը, որի օրակարգը նվիրված էր  Աշխատանքի պաշտպանության և աշխատողների առողջության հարցերին (OSH), նշված  խնդիրների լուսաբանմանը  կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային փորձին,  աշխատանքի պաշտպանության ոլորտում ազգային քաղաքականությանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Եվրամիության Աշխատանքի պաշտպանության և առողջության պահպանման կենտրոնի առաջավոր փորձին և պահանջների ներկայացմանը: Կոնֆերանսին զեկույցներով հանդես եկան ՀԳՀՄ, ԱՄԿ, գերմանական և Եվրամիության փորձագետներ, ինչպես նաև գործեց OSH ցուցահանդես տեղական և մի քանի արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ: 


07.10.2011

 ²Ûëûñ 2011թ հոկտեմբերի 7-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը մասնակցáõÙ ¿ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած DigiTec 2011թ. ցուցահանդեսի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի աշխատանքի տոնավաճառին, որը կազմակերպվեց Տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին զուգահեռ: Տոնավաճառի շրջանակներում մեր ընկերությունը կազմակերպեց անվճար գրանցման ակցիա, բոլոր այն անձանց համար, ովքեր աշխատանք են որոնում:

Միջոցառումները նպատակ ունեին աջակցելու գործատուներին գտնելու իրենց պահանջներին համապատասխան մասնագետներ, ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիակերի վերջին ձեռքբերումներին, ստանալ տեղեկություններ աշխատաշուկայի իրավիճակի, զբաղվածության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև գովազդել ծառայությունները:


06.10.2011

Ս/թ հոկտեմբերի  16- 22-ը  կկայանաՄեծահասակների կրթության շաբաթ Հայաստանում – 2011 "  խորագրով   միջոցառումներիշարք     Երևանում, Իջևանում, Գյումրիում:  

     Կազմակերպիչներն ենՄեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում(www.mku.am)  հասարակական կազմակերպությունը և dvv internationalկազմակերպության մասնաճյուղը Հայաստանում: “Շաբաթվահամակազմակերպիչներների թվում են ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, British  Council և մի շարք այլ կազմակերպություններ: Միջոցառումների հիմնական նպատակն է հասարակության լայն շերտերին իրազեկել  ու տարածել ցկյանս կրթության, այդ թվում մեծահասակներիկրթության առկա վիճակի, հիմնախնդիրների ու զարգացման միտումների մասին:


04.10.2011

2011 Ã. ë»åï»Ùµ»ñÇ 26-ÇÝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնÁ (ՄԶՄԿ),  իր նոր ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանդիպումշահագñգիռ կազմակերպությունների համագործակցության նպատակով:

Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացÙ³Ýեռամյա ծրագիրը հովանավորում է Եվրամիությունը (ԵՄ): Ծրագիրն իրականացնում է ՄԶՄԿ-ն՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի հեռահար նպատակն է կանխել հայաստանցիների անկանոն միգրացիան՝ միգրացիայի կարգավորման գործընթացին, մասնավորապես` աշխատանքային միգրացիայի կանոնակարգմանը նպաստելու միջոցով:Հանդիպմանը հրավիրված էին աշխատանքի տեղավորման հայաստանյան մասնավոր գործակալությունները, ինչպես նաև  ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պետ` Գագիկ Եգանյանը:


19.09.2011

Հարգե՛լի գործընկերներ,

կցանկանայի մեզ բոլորիս շնորհավորել մասնագիտական տոնի` ռեքրութերների օրվա կապակցությամբ: Մեր աշխատանքը նուրբ է և բարդ, քանի որ մենք գործ ունենք մարդկային գործոնի հետ, ընդ որում` երկկողմանի` թե դիմորդի և թե գործատուի հետ: Ուստի և անհրաժեշտ է հիմնավոր կերպով ամեն ինչ հաշվարկել և ընտրել այնպես, որպեսզի ճիշտ դիմորդին ներկայացնենք ճիշտ գործատուին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն մեր դժվար և օգտակար գործում, կադրեր փնտրելու և ընտրելու գործում, լավ նախագծեր, վստահելի և ազնիվ գործընկերներ, լուրջ հաճախորդներ, բարձր տրամադրություն, դրական էմոցիաներ և առողջություն: 


24.08.2011

Սեմինարներ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունում

Հուլիսի 6-ից 15-ը Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը մասնակցեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված սեմինարներին:

Կլոր սեղան` բռնի աշխատանքի, թրաֆիքինգի և աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների վարքագծի կանոնակարգի թեմայով

2011թ.-ի հուլիսի 21-ից 27-ը Տանժեռ ընկերությունը մասնակցեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության կողմից կազմակերպված կլոր սեղանին:


13.07.2011

2011թ. հունիսի վերջին և հուլիսի սկզբին, մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին, ով միաժամանակ հանդիսանում է Հանրապետական Գործատուների միության զբաղվածության մասնավոր գործակալությունների ճյուղային միության նախագահ, ճանաչողական այցով եղավ Լոնդոնում: 

Այցը կազմակերպել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO): Պատվիրակության կազմում էին նաև ներկայացուցիչներ ՀՀ Զբաղվածության պետական ծառայությունից, ՀՀ Գործատուների միությունից և այլն:


07.06.2011

04.06.2011 թ. տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության արտահերթ համագումարը: Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը`


28.04.2011

28.04.2011 "Տանժեռ" ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունին հանդիպում ունեցավ Germany trade & Invest կազմակերպության ներկայացուցիչ` Բերն Հոնեսի հետ: Germany trade & Invest-ը պետական կառույց է և ներկայացնում է Գերմանիայի գործարարներին:


27.04.2011

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը Միջազgային աշխատանքի gործակալության (International Labor Organization (ILO) հետ համատեղ Երիտասարդների Զբաղվածության խթանման ծրագրի շրջանակներում 2011թ.-ի ապրիլի 27-ին կազմակերպեց աշխատանքի տոնավաճառ Երևանում:

Տանժեռ" ռեքրութինgային ընկերությունը տոնավաճառի շրջանակներում կատարեց անվճար գրանցման և աշխատանքի տեղավորման ակցիա:


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր