eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 02.07.2020

 
Tanger
   Մեր նորությունները

19.10.2015

Այս տարվա հոկտեմբերի 8-ին Երևանում, ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ կոնֆերանս «Աշխատանքային միգրացիայի հետևանքները» թեմայով, որին հրավիրված էր մասնակցելու նաև մեր ընկերությունը: Կոնֆերանսը կազմակերպել էր Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ):  

Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, որից հետո խոսքը տրամադրվեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիայի պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Խաչատրյանին: Իր զեկույցում պարոն Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ը կարողանում է աշխատանքով ապահովել ՀՀ-ի բնակչության 85%-ին և միայն ազգաբնակչության 15%-ին չի կարողանում ապահովել զբաղվածությամբ, այդուհանդերձ միգրացիայի ցուցանիշը շարունակում է բարձր մնալ հանրապետությունում: ................................


24.09.2015

2015 թ.-ի սեպտեմբերի 18-ին «Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը մասնակցեց Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից զբոսայգում տեղի ունեցած  աշխատանքի տոնավաճառին՝ ներկայացնելով ավելի քան 18 թափուր աշխատատեղ: Տոնավաճառը կազմակերպվել էր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից: 

Տոնավաճառի նպատակն էր բարձրացնել զբաղվածության մակարդակը Երևանում՝ համապատասխանեցնելով գործատուների և աշխատանք փնտրողների կարիքները։ 


11.09.2015

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին մենք հրավիրված էինք և մասնակցեցինք Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցչությունների և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) կողմից կազմակերպված «Երիտասարդների առաջխաղացման արահետ» (ԵԱԱ) ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:  

ՄԱԶԾ-ի ԵԱԱ ծրագրի նպատակն է  բարձրացնել շրջանավարտների մրցունակությունն աշխատաշուկայում՝ իրենց կրթությանը համապատասխանող վճարովի պրակտիկա կազմակերպելու միջոցով:  ......................................................


24.06.2015

«Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը Հայաստանում «Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի» ներկայացուցչության հետ միասին՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում իրականացրեց նախագիծ, որի հիմնական նպատակը վերադարձած միգրանտների ինտեգրումն է հայկական աշխատաշուկա: 

Հիմնվելով աշխատաշուկայի պահանջների և միգրանտների կարողությունների վրա՝ «Տանժեռ» ռեքրութինգային ընկերությունը հայրենիք վերադարձած 16 միգրանտների համար կազմակերպեց 3-4 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման և վերաորակավորման դասընթացներ տարբեր ոլորտներում՝ բիզնես, մարքեթինգ, ծրագրավորում, հաշվապահություն, կար ու ձև, վարսավիրություն և այլն:   .................


10.06.2015

Ինչպես և նախորդ տարիներին այս տարի ևս «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցիչը՝ Աննա Ղամբարյանը, «Համագործակցություն ԲՈւՀ-երի հետ» ծրագրի շրջանակներում հանդիպեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի,  Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ:  


04.02.2015

Մեր ընկերության տնօրեն` Նանա Հերունու կարծիքը` որպես աշխատաշուկայի փորձագետի ARMINFO նորությունների գործակալությանը

http://www.arminfo.info/index.cfm?objectid=47F10560-ABAC-11E4-B67A0EB7C0D21663


30.01.2015

Մենք դարձանք 14 տարեկա՜ն: Մեր աշխատանքը դյուրին չէ և կարող է գնահատվել միայն մասագետների կողմից և այնուամենայնիվ մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում մենք ուրախանում ենք հաջողություններով:  Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եղել են մեզ հետ այս բոլոր տարիների ընթացքում. մենք հետագայում էլ կշարունակենք արդարացնել ձեր սպասելիքները:

«Տանժեռի» ծննդյան օրվա առիթով  փետրվարի 2-12 հայտարարվել են ավանդական դարձած անվճար գրանցման օրեր  բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել մեր ընկերության միջոցով: Բարեկամներ, մենք սպասում ենք ձեզ: 


12.12.2014

 «Տանժեռ» աշխատանքի տեղավորման ընկերությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի ներքո իրականացնում է  մասնագիտական որակավորման և վերավորկավորման դասընթացներ տարբեր ոլորտներում: 

Մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր գիտելիքներ և մասնագիտություն և ինտեգրվել հայկական աշխատաշուկա: 

Ծրագրին մասնակցել կարող են միգրանտներ` ՀՀ այն քաղաքացիները, ովքեր առնվազն 3 ամիս գտնվել են Հայաստանից դուրս, իսկ այժմ գտնվում են Հայաստանում ետ վերադառնալու պահից ոչ ավելի քան 1 տարի:  .........


12.12.2014

Դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր բնակվում են Հոլանդիայում: Միգրացիայի Միջազգային Կազմակերպության միջոցով Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող  «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակներում հնարավոր է որոշ ժամանակով աշխատել որևէ հայկական ընկերությունում: 

Ընկերներ, ովքեր Հոլանդիայում ունեն ծանոթներ կամ բարեկամներ, տարածե´ք այս նյութը. գուցե այն հետաքրքրի նրանց: 

Ծրագիրը կրում է մասնակցի բոլոր ծախսերը:


10.12.2014

2014թ.-ի դեկտեմբերի 9-ին «Տանժեռ»-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Միգրացիայի Միջազգային Կազմակերպության (ՄՄԿ) պատվիրակության հետ: 2014թ.-ի գարնան-ամռան ընթացքում մենք համագործակցում էինք ՄՄԿ-ի հետ «Մասնագիտական բարձր որակավորում ունեցող հայրենակիցների ժամանակավոր վերադարձ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության կողմից: 

Պարոն Անդրի Զագերսը անց էր կացում ծրագրի մոնիթորինգ հասկանալու համար արդյոք անհրաժեշտ է ծրագիրը երկարաձգել ևս մեկ տարով թե՞ դադարեցնել այն:  


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր