eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 19.11.2019

 
Tanger
   Մեր նորությունները

01.08.2014

Ահա և կայացավ Մոսկվայի Տնտեսագիտության, Վիճակագրության և Ինֆորմատիկայի Պետակական Համալսարանի  շրջանավարտների առաջին հանդիպումը «Տանժեռ» ռեքրութինգային ընկերության ներկայացուցչի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ տեխնիկապես լավ կահավորված լսարաններից մեկում պետական քննությունից անմիջապես հետո: Չնայած շրջանավարտները մի փոքր հոգնած և հուզված էին, բայց դա բոլորովին չնվազեցրեց նրանց հետաքրքրությունը....


12.07.2014

2014 թ.-ի հուլիսի 8-ին կայացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) 3-րդ համագումարը: 

Համագումարին մասնակցեցին տեղական և արտասահմանյան պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այդ թվում նաև խոսելով Հայաստանի համար ցավալի գործազրկության և աղքատության մակարդակի ցուցանիշների մասին(32%):


28.06.2014

2014 թ.-ի հունիսի 25-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում «Աշխատաշուկայի պահանջարկը և նրա բավարարման մեխանիզմները» թեմայով, որը կազմակերպել էր «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար (ԹՆՀ)» ծրագիրը և Հայաստանի գործատուների Հանրապետական Միությունը: 

Կլոր-սեղան Կազմակերպման բուն նպատակը մասնակիցներին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ներկայացումն էր, որն ուղղված է հայ միգրանտների ներգաղթի և վերաինտեգրման խնդիրների լուծմանը: 


09.06.2014

2014 թ.-ի հունիսի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ աշխատանքի տոնավաճառ,որը կազմակերպել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածություն պետական ծառայություն գործակալությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:  

Տոնավաճառի նպատակն էր անմիջական կապ հաստատել գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչը գործատուներին ընկերության թափուր աշխատատեղերը նոր կադրերով համալրելու, իսկ աշխատանք փնտրողներին՝ միաժամանակ բազմաթիվ գործատուների հետ հանդիպելու, առկա թափուր աշխատատեղերի և զբաղվածության նոր ծրագրերի մասին տեղեկանալու հնարավորություն կտա:   


06.06.2014

“Համագործակցություն Բուհ-երի հետ” ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին արդեն ավանդական դարձած հանդիպումներ կայացան Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի, Մովսես Խորենացու անվան համալսարանի, Երևանի Գլաձոր համալսարանի և Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բազային քոլեջի շրջանավարտների հետ: 


28.04.2014

Սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունում (ՀԳՀՄ)  տեղի ունեցավ սեմինար “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով” թեմայով, որը կազմակերպվել էր “Փրկություն” ՀԿ-ի և ՀԳՀՄ-ի կողմից:

Սեմինարի նպատակն էր լուսաբանել և վեր հանել զբաղվածության ոլորտում մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, որոնել ուղիներ նրանց աշխատաշուկա ինտեգրելու համար և կազմակերպել հանդիպում գործատուների և սահմանափակ կարողություն ունեցող անձանց միջև: 


11.03.2014

Օրերս մեր ընկերության տնօրեն Նանա Հերունին Քաթարի մեր գործընկերներից մեկի՝ խոշոր պետական ընկերության հրավերով աշխատանքային այցով մեկնեց Դոհա: Այցի նպատակն էր տեղում, ավելի մոտիկից ծանոթանալ ընկերությանը, նրա կառուցվածքին, որպեսզի  Հայաստանում ճիշտ ընտրություն կատարել  մասնագետներ Քաթար աշխատանքի ուղարկելու ժամանակ, ընդհանուր պատկերացում ունենալ երկրի մասին, ինչը նույնպես շատ կարևոր է մասնագետներին այլ երկրներ ուղարկելու համար:


01.02.2014

Այսօր մենք  դարձանք 13 տարեկան: Շնորհավորում ենք մեր կոլեկտիվին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր առնչվում են մեր հետ և ուրախանում են մեր հաջողություններով: Մեր ծառայություններից օգտվողներին ցանկանում ենք, որ Հայաստանը բարգավաճի, որպեսզի լավ կադրերը չլքեն մեզ և բոլորն ունենան իրենց սրտի ուզած աշխատանքը: 

Մեր տոնի կապակցությամբ փետրվարի 3-13-ը հայտարարում ենք արդեն ավանդական դարձած անվճար գրանցման օրեր բոլոր նրանց համար, ովքեր կցանկանային աշխատանք գտնել մեր ընկերության միջոցով: Մենք սպասում ենք Ձեզ, բարեկամներ:


08.01.2014

2013թ-ի դեկտեմբերի 23-ին ՀԳՀՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ զբաղվածության մասնավոր գործակալությունների գործատուների ճյուղային միության հերթական համագումարը:  

Համագումարի նպատակն էր ճյուղային միության 3 տարիների կատարած աշխատանքի ներկայացումը, ամփոփումը և գնահատումը, ճյուղային միության նախագահի և խորհրդի անդամների ընտրությունը: Համագումարին մասնակցեցին 7 ընկերություններից 17 ներկայացուցիչ, որով էլ ապահովվեց քվորումը: 

Համագումարի ընթացքում ճյուղային միության նախագահ Նանա Հերունին, ով միաժամանակ հանդիսանում է “Տանժեռ”  ռեքրութինգային ընկերության տնօրեն, զեկուցեց ճյուղային միության 3 տարիների ընթացքում կատարած աշխատանքների մասին:  


17.12.2013

2013թ-ի դեկտեմբերի 9-ին եռակողմ պայմանագրի շրջանակներում Գործատուների հանրապետական միությունում տեղի ունեցավ միության նախագահ Գագիկ Մակարյանի, գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Արտակ Մանգասարյանի հանդիպումը:  

Քննարկվում էր ներկայացված զբաղվածության կարգավորման ՀՀ 2014թ-ի պետական ծրագիրը և նրա առանձին բաղադրիչները: 


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր