eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 12.11.2019

 
Tanger
   Մեր նորությունները

15.10.2013

Հայաստան էր ժամանել Լեհաստանի պատվիրակությունը, որի անդամների թվում էին Լեհաստանի Արտաքին Գործերի Նախարարության, Աշխատանքի Նախարարության և աշխատանքի տեղավորման մասնավոր սեկտորի  ներկայացուցիչներ: Հոկտեմբերի 8-ին <> աշխատանքի տեղավորման ընկերության տնօրեն Նանա Հերունին հանդիպեց լեհերի հետ <> գրասենյակում, որտեղ աշխատանքի տեղավորման մասնավոր սեկտորների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր քննարկվեցին:  


10.10.2013

Լեռների մեջ ծվարած գեղատեսիլ քաղաքը մեզ դիմավորեց ցուրտ եղանակով, որն ի դեպ, չխաթարեց բնության գեղեցկության և մարդկանց բարեհոգության տպավորությունը:

"Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում"  միությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ"  ընկերությունը Իջևանում ունի բաժանմունք, որի այցն էլ հենց ճանապարհորդության նպատակն էր:

.........................


09.10.2013

2013 թվականի հոկտեմբերի 4-6-ը “Երևան Էքսպո” ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած  “DigiTech Expo 2013”  տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ նաև աշխատանքի տոնավաճառ տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողների համար, ովքեր հնարավորություն ունեցան հանդիպելու գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին: 


08.10.2013

2013 թ. հոկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի գրասենյակում կայացավ կոնֆերանս “Աշխատանքային միգրացիա և քաղաքականություն ուղղված հետխորհրդային երկրների զարգացմանը” թեմայով, որտեղ կատարվեց համեմատական վերլուծություն և ԱՊՀ երկրների փորձի փոխանակում: 

Կոնֆերանսում քննարկվեցին հետևյալ թեմաները՝

1.Ազգային քաղաքականության կարգավորումները

..........


24.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 20-ին “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունը՝ ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Հյուսիսային պողոտայում կազմակերպեց աշխատանքի տոնավաճառ: Միջոցառման նպատակն էր նպաստել աշխատանք փնտրողներին՝ հատկապես սիրիահայերին, աշխատանքի տեղավորմանը:


16.07.2013

 “Մեդիակենտրոնի” և Պետական կառույցների հետ համագործակցության  “Հանրային ցանցի” և այն համակարգող “Արազա” ԲՀԿ-ի համագործակցությամբ սույն  թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս “Զբաղվածության մասին” ՀՀ  oրենքի նախագծի վերաբերյալ:

Մամլո ասուլիսի նպատակն է լոբբինգի միջոցով հանրության լայն շրջանակներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացնել տեղեկատվություն՝

.........................


08.06.2013

Նոր շրջադարձ է ստանում “Զբաղվածության մասին” օրենքի նախագծի քննարկումը, որը նախատեսվում է ընդունել 2014 թ.-ին:

2013թ-ի հունիսի 4-ին <> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ “Զբաղվածության մասին” օրենքի նախագծի  հանրային քննարկում: Հետաքրքրված կազմակերպությունների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, քննարկվում էին նախագծի թերությունները, հարցեր էին տրվում  ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցչին:


08.06.2013

Այս կամ այն ընկերության  ճիշտ անձնակազմի ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է  ներսից հիմնովին ուսումնասիրել ընկերությունը, հասկանալ թե ինչով է նա շնչում, զգալ ընկերության կորպորատիվ մշակույթը: Այդ պատճառով երեկ մենք ընդունեցինք ամենախոշոր դեղեր արտադրող հայկական “Լիկվոր” դեղագործական ընկերության տնօրենի հրավերը, որի հետ շուրջ 13 տարի համագործակցում ենք և հյուրընկալեցինք նրանց:  

Տպավորեց ամենը՝ և գեղեցիկ կառույցը, և ճաշակով ներքին հարդարանքը, գերմանական և ավստրիական ընկերությունների որակյալ սարքավորումները՝ այստեղ ամեն ինչ սիրով է արված և ամեն մի մանրուք արժանացել է ուշադրության: ..............................


07.06.2013

2013թ.-ի հունիսի 4-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվում էր երիտասարդ մասնագետների զբաղվածության հարցը, բացահայտվում էին երիտասարդների ցածր զբաղվածության պատճառները: Դրանց թվում` աշխատավարձի ոչ ադեկվատ սպասելիքները,  ցածր որակավորումը, որն ուսուցման ցածր մակարդակի հետևանքն է, այսինքն՝ ուսուցումը չի համապատասխանում շուկայի պահանջարկին, մեր օրենսդրության հայեցակարգում կամավոր աշխատանքի հասկացության բացակայութունը, գործատուների և ուսումնական հաստատությունների վատ համագործակցությունը, հեռանկարում՝ 3-5 տարի, պահանջվող մասնագետների վիճակագրական տվյալների բացակայությունը և այլն: 


29.05.2013

Դելովոյ Էքսպրես թերթի թղթակցի հարցազրույցը Տանժեռ Ռեքրութինգային ընկերության տնօրեն Նանա Հերունու և  Business Connection Կադրային լուծումների կորպորացիայի նախագահ Իլգիզ Վոլինուրովի հետ, ով վերջերս անցկացրեց Երևանում վարպետաց դաս: 

http://www.express.am/article/19_1018/view/kadry-reshayut-vse.html


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր