eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 19.11.2019

 
Tanger
   Մեր նորությունները

20.05.2013

Հաջողությամբ ավարտվեց մեր ընկերության կողմից կազմակերպված վարպետաց դասը` անձնակազմի ընտրությամբ զբաղվող մասնագետների համար: Վարպետաց դասը վարեց, մեր կողմից հրավիրված, Ռուսաստանի ռեքրութինգի առաջատար մասնագետներից մեկը , Business Connection Կադրային լուծումների կորպորացիայի հիմնադիր և նախագահ՝ Իլգիզ Վոլինուրովը: Երկօրյա միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 16-ին և 17-ին, “Մոսկվայի տուն” բիզնես- մշակութային կենտրունում:

Վարպետաց դասին մասնակցում էին  Հայաստանի առաջատար բանկերի, արտադրական, առևտրային և դիստրիբյուտորական ընկերությունների, ինչպես նաև էսթետիկ ստոմոտոլոգիայի և կոսմետոլոգիայի ցանցերի ղեկավարներ և կադրային բաժինների մասնագետներ:


07.05.2013

2013թ. ապրիլի 26-ին մեր ընկերության տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության (ՀԳՀՄ) Մասնավոր Զբաղվածության ընկերությունների ճյուղային միության նախագահ, ՀԳՀՄ-ի խորհրդի անդամ՝ Նանա Հերունին մասնակցեց ՀԳՀՄ-ի հերթական նիստին: 

Նիստի օրակարգն Էր՝   

.................


05.04.2013

04.04.2013

2013 թ. ապրիլի 3-ին տեղի ունեցավ ոչ ֆորմալ զբաղվածության թեմայով ազգային եռակողմ սեմինար, որին մասնակցում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ), Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ), Արհմիությունների կոնֆեդերացիաների (ՀԱՄԿ)  և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 


03.04.2013

     2013թ. մարտի  28 և 29 Հայաստանի գործատուների   հանրապետական միությունում (ՀԳՀՄ) կայացավ     "ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ"  2-օրյա սեմինար, որը վարեց Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ)  Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ելենա Կոչմուրը: 


02.04.2013

2013 թ. մարտի 27-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում կայացավ կլոր սեղան-քննարկում: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համատեղ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ  "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" ծրագրի շրջանակներում նախկինում ստորագրել էր համագործակցության հուշագիր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՀՆ) և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության միջև, որի շրջանակներում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը նախապատրաստեց և ներկայացրեց զեկույցներ, վերլուծությունների և հաշվետվությունների նախագծեր, որտեղ ներառված էին նաև միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրավական, գործառնական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, այդ թվում նաև համապատասխան իրավական ակտերի նախագծեր:


20.03.2013

 2013թ-ի մարտի 1-ից մենք մեկնարկեցինք Pruffi Friends եզակի և նորաոճ նախագիծը: Ռուսաստանյան Pruffi թիմը աշխատանք և աշխատակիցներ գտնելու համար մշակեց և թողարկեց  մի շարք իննովացիոն ապրանքներ Facebook-ում՝ ռուսալեզու օգտագործողների, ինչպես նաև VK և Odnoklassniki հայտնի սոցիալական ցանցերից օգտվողների համար:

Pruffi Friendsը  սոցիալական ցանցերում հանթինգի հարթակ է, աշխատանքի և աշխատակիցների որոնման ծառայություն: Յուրաքանչյուր գործատու, գրանցվելով www.hr.pruffi.ru կայքում կարող է տեղադրել  թափուր աշխատատեղերի առաջարկներ և գտնել լավագույն մասնագետներին,  իսկ հարյուր հազարավոր հարթակը օգտագործողներ կարող են առաջադրել իրենց և իրենց ընկերների թեկնածությունները առաջատար ընկերությունների կողմից ներկայացված հետաքրքիր թափուր աշխատատեղերի համար և ստանալ դրամական պարգևներ: 


07.03.2013

Շնորհավորում ենք բոլոր կանանց Մարտի 8-ի տոնի արթիվ: Թող որ գարուն լինի ձեր սրտում, սեր և ժպիտնե՛ր


20.02.2013

Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կնքեց համագործակցության պայմանագիր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի "Շրջանավարտների միավորում" ՀԿ-ի հետ: Սույն ծրագրի նպատակն է աշխատանքային փորձ չունեցող շրջանավարտներին մեր ընկերության օգնությամբ աջակցել աշխատանքի տեղավորմանը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում շրջանավարտները կստանան Տանժեռ ընկերությունում անվճար գրանցվելու հնարավորություն: 


19.02.2013

2013 թ. փետրվարի 15-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության աշխատակից Լիլիթ Թումասյանը  ստացավ  հավաստագիր “Ծառայությունների որակի կառավարումը, որպես բիզնեսի խթանման և գլոբալ մրցունակության երաշխիք. Հայաստանում աշխատանքի տեղավորման և զբաղվածության մասնավոր գործակալությունների և համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացում” երկամսյա վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին: Դասընթացը  կազմակերպել էր  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը  Եվրամիության կողմից ֆինանսավորվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում: 


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր