eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 30.03.2020

 
Tanger
   Մեր նորությունները

07.03.2013

Շնորհավորում ենք բոլոր կանանց Մարտի 8-ի տոնի արթիվ: Թող որ գարուն լինի ձեր սրտում, սեր և ժպիտնե՛ր


20.02.2013

Տանժեռ ռեքրութինգային ընկերությունը բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կնքեց համագործակցության պայմանագիր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի "Շրջանավարտների միավորում" ՀԿ-ի հետ: Սույն ծրագրի նպատակն է աշխատանքային փորձ չունեցող շրջանավարտներին մեր ընկերության օգնությամբ աջակցել աշխատանքի տեղավորմանը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում շրջանավարտները կստանան Տանժեռ ընկերությունում անվճար գրանցվելու հնարավորություն: 


19.02.2013

2013 թ. փետրվարի 15-ին Տանժեռ ռեքրութինգային ընկերության աշխատակից Լիլիթ Թումասյանը  ստացավ  հավաստագիր “Ծառայությունների որակի կառավարումը, որպես բիզնեսի խթանման և գլոբալ մրցունակության երաշխիք. Հայաստանում աշխատանքի տեղավորման և զբաղվածության մասնավոր գործակալությունների և համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների հզորացում” երկամսյա վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին: Դասընթացը  կազմակերպել էր  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը  Եվրամիության կողմից ֆինանսավորվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում: 


01.02.2013

Մենք արդեն 12 տարեկան ենք:

Շնորհավորում ենք մեր  անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր  մասնակցում են մեր ընկերության զարգացման և բարգավաճման գործում: Ինչպես նաև շնորհակալություն  ենք հայտնում  մեր գործընկերներին   և հաճախորդներին  համագործակցության և վստահության  համար:  

Այս կապացությամբ հայտարարում ենք ակցիա՝   փետրվարի 1 –ից մինչև փետրվարի 15-ը   անվճար  գրանցում բոլոր նրանց համար,  ովքեր ցանկանում են մեր միջոցով աշխատանք ձեռք բերել:


28.12.2012

Սույն թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան կազմակերպեց հանդիպում սիրիահայ կանանց հետ: Հանդիպման նպատակն էր տեղեկանալ սիրիահայ կանանց մասնագիտական հնարավորություններին և գտնել համագործակցության ուղիներ: 

Միջոցառմանը մասնակցում էր նաև Տանժեռ ընկերության աշխատակից՝ Լիլիթ Թումասյանը, որը ներկայացրեց ընկերության կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերը և իրազեկեց, որ ընկերությունում սիրիահայերի համար անց է կացվում անվճար գրանցման ակցիա:


27.12.2012

Շնորհավ՛որ գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ: Թող որ նոր տարում յուրաքանչյուրդ գտնեք Ձեզ համար ամենացանկալի աշխատանքը:

Հետևեք մեր կողմից ներկայացված թափուր աշխատատեղերին կայքում:


27.12.2012

Աշխատաշուկան և նրա կարգավորումը Հայաստանում՝

 “Տանժեռ” ռեքրութինգային ընկերության  տնօրեն, Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության Մասնավոր Զբաղվածության ընկերությունների Ճյուղային Միության նախագահ ՝ Նանա Հերունու հրատարակված  “ԱՐՄԻՆՖՈ”-ում հոդվածի հղումը՝

http://arminfo.info/index.cfm?objectid=7CE00FE0-4926-11E2-BFC8F6327207157C&view=displaypageArticleWithComment


15.12.2012

2012թ. դեկտեմբերի 7-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ և Եվրոպական միության օժանդակությամբ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի իրականացման շրջանակներում հրավիրվեց Կլոր սեղան, որի ընթացքում քննարկման դրվեց «Միջնորդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական մոնիթորինգի համակարգը, աշխատուժի փոխանակման շուրջ միջպետական պայմանագրերի կնքման սկզբունքներն ու ՀՀ-ի համար այդ առումով առավել հետաքրքրություն ներկայացնող երկրների ցանկը» զեկույցները: 


10.12.2012

Մեր կազմակերպության տնօրենի, ոևը հանդիսանում է  նաև Հայաստանի Գործատուների Հանրապետական միության  զբաղվածության մասնավոր գործակալությունների Ճյուղային Միության նախագահ՝  Նանա Հերունու  հարցազրույցը  Արմինֆո-ի թղթակցի հետ:

 http://arminfo.info/index.cfm?objectid=EFF0BD20-4135-11E2-ACF3F6327207157C


04.12.2012

Նոյեմբերի 30-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համատեղ և Եվրոպական միության օժանդակությամբ «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում կազմակերպեց կլոր սեղան, որի ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետությունում   աշխատանքի և զբաղվածության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագնա աշխատանքային միգրացիայի վերաբերյալ  ՀՀ օրենսդրական դաշտի վերլուծության զեկույցը:


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր