eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 19.11.2019

 
Tanger
   Մեր նորությունները

17.11.2012

2012 թ. նոյեմբերի 14-ից 16-ը "Լոգոս EXPO" ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ "Կրթություն և Կարիերա  EXPO 2012" 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն էր նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը: Ցուցահանդեսի մասնակիցներն էին` ուսումնական հաստատություններ, կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպություններ, զբաղվածության մասնավոր գործակալություններ: 


05.10.2012

2012 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Սոցիալական գործընկերության 3-րդ ազգային կոնֆերանսը` "Սոցիալական երկխոսություն մարզերում և մարզերի զարգացում" օրակարգով, որը կազմակերպվել էր Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից: Կոնֆերանսը նվիրված էր սոցիալական երկխոսությանը , տարածքային զարգացման հիմնախնդիրների կարգավորմանը, ինչպես նաև սոցիալական համագործակցության դերին փոքր և միջին բիզնեսի զարգացման գործում: 


20.09.2012

Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին: Մաղթում ենք ուրախ տրամադրություն, բարգավաճում և ոգեշնչում մեր քրտնաջան աշխատանքում:


13.09.2012

2012 թ. սեպտեմբերի 10-ին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը  Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ և Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" ծրագրի շրջանակներում կազմակերպեց  առ ցանց նիստ` "Աշխատուժի ցիրկուլյար միգրացիա. Հայաստան-Լեհաստան" խորագրով:


07.09.2012

 "Ուսուցում` հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի", Ուսուցման Ազգային Հիմնադրամի 1-ի համաժողով

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին “Մարիոթ Արմենիա" հյուրանոցում տեղի ունեցավ Ուսուցման Ազգային Հիմնադրամի  /ՈՒԱՀ/ առաջին համաժողովը` "Ուսուցում հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի" օրակարգով: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Ա.Աշոտյանը: Նախարարն իր ելույթում անդրադարձավ մասնագիտական շարունակական կրթության մի շարք խնդիրների: 


27.08.2012

2012 թ. օգոստոսի 9-ին "Ճանաչել զիմաստություն"  ծրագրի շրջանակներում "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում"  հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ"  ընկերությունը,   "ԱՐՄԵՆ" հայագիտական միջազգային հիմնադրամի հետ համատեղ  կազմակերպեցին  հերթական մշակութային միջոցառում` ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - ԱԿՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ թեմայով: Բանախոս - ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՀՈՎՆԱՆՅԱՆ:


14.08.2012

06.08.2012

2012 թ. օգոստոսի 4-ին "Ճանաչել զիմաստություն"  ծրագրի շրջանակում "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում"  միությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ"  ընկերությունը,   "ԱՐՄԵՆ" հայագիտական միջազգային հիմնադրամի հետ համատեղ  կազմակերպեցին Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում հերթական մշակութային միջոցառում-հանդիպում բանախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանի հետ:


04.08.2012

2012 թ. օգոստոսի 1-ից 3-ը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միությունում` Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի շրջանակներում: Հանդիպման նպատակն էր օժանդակել ձեռներեց կանանց, նպաստել նրանց բիզնեսի զարգացմանը: 


03.08.2012

Հայկական մասնավոր զբաղվաժության ընկերությունները անհանգստացած են IT և դեղագործական ոլորտի մասնագետների պակասով:

http://www.arminfo.am/index.cfm?objectid=79CFF1D0-DBDA-11E1-A991F6327207157C


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր