eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
Այսօր : 30.03.2020

 
Tanger
   Մեր նորությունները

06.08.2012

2012 թ. օգոստոսի 4-ին "Ճանաչել զիմաստություն"  ծրագրի շրջանակում "Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում"  միությունը, որի համահիմնադիրներից է "Տանժեռ"  ընկերությունը,   "ԱՐՄԵՆ" հայագիտական միջազգային հիմնադրամի հետ համատեղ  կազմակերպեցին Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանում հերթական մշակութային միջոցառում-հանդիպում բանախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Սարգսյանի հետ:


04.08.2012

2012 թ. օգոստոսի 1-ից 3-ը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի գործատուների հանրապետական միությունում` Կանանց ձեռներեցության զարգացման ծրագրի շրջանակներում: Հանդիպման նպատակն էր օժանդակել ձեռներեց կանանց, նպաստել նրանց բիզնեսի զարգացմանը: 


03.08.2012

Հայկական մասնավոր զբաղվաժության ընկերությունները անհանգստացած են IT և դեղագործական ոլորտի մասնագետների պակասով:

http://www.arminfo.am/index.cfm?objectid=79CFF1D0-DBDA-11E1-A991F6327207157C


26.07.2012

2012 թ. հուլիսի 23-ին և 24-ին տեղի ունեցավ USAID ծրագրի  շրջանակներում կազմակերպված ուսումնական դասընթաց նվիրված Զբաղվածության մասնավոր գործակալությունների կարողությունների զարգացմանը: Դասընթացը վարում էր Զբաղվածության ծառայությունների և աշխատուժի զարգացման գծով միջազգային փորձագետ ու խորհրդատու Ֆիլիպ Հերսթը: Պարոն Հերսթը ներկայացրեց Հայաստանում գործող զբաղվածության մասնավոր գործակալությունների զարգացման ու կատարելագործման հիմունքները, նրանց դերը բիզնես մրցունակության բարելավման գործում:


02.07.2012

2012 թ. հունիսի 28-ին “Տանժեռ” ընկերություն են այցելել  մասնավոր զբաղվածության կենտրոնների համար իրականացվող USAID ծրագրի  շրջանակներում “Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն” նախագծի խմբի ղեկավարի տեղակալ Տիգրան Տանանյանը և միջազգային փորձագետ ու խորհրդատու Ֆիլիպ Հերսթը: Հյուրերին հետաքրքրում էին մի շարք հարցեր կապված աշխատանքի շուկայի, ընկերության աշխատանքի, նրա կարիքների, ինչպես նաև տեղեկություններ գործատուների և  աշխատանք փնտրողների, Հայաստանում գործող մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների արհեստավարժության մակարդակի վերաբերյալ և այլ հարցեր:

 


06.06.2012

2012 թ. հունիսի 1-ին  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՄԶՄԿ) Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց սեմինար «ՀՀ հյուպատոսական համակարգի դերը կարգավորված աշխատանքային միգրացիայի համատեքստում» թեմայով: Սեմինարը վարեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պաշտոնյաները, ովքեր ՀՀ Հյուպատոսական ծառայության և հյուպատոսական պաշտպանության համակարգի ներկայացումից հետո ծավալեցին  քննարկում  հետևյալ հարցերի շուրջ`


15.05.2012

Վերջի մեկ շաբաթվա ընթացքւմ (ապրիլի 5-ին և 11-ին)  “Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում” ասոցիացիան (որի հիմնադիրներից է “Տանժեռ” ռեքրութինգային  ընկերությունը)  կազմակերպեց երկու միջոցառում` 1. Արսեն Հակոբյանի “Արարատից Եվրոպա” փաստավավերագրական ֆիլմի դիտում – քննարկում և հանդիպում – բանախոսություն «Արարատյան լեռների գաղտնիքները» գրքի հեղինակ Յուրի Սարգսյանի հետ` “Ով է հայը” թեմայով:


28.04.2012

2012թ. ապրիլի 27-ին  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) կազմակերպեց աշխատանքային քննարկում "Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում" թեմայով: 


27.04.2012

Ս. թ. ապրիլի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանում  Կարիերայի օրերի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ` Բուհիառաջարկ,աշխատաշուկայիպահանջարկ խորագրով: Միջոցառմանը հրավիրված էին Հայաստանի գործատուների Հանրապետական միության ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը` գործատուի այսօրվա պահանջները դիմողներին, աշխատանքի տեղավորման գործակալությունների ուժեղ և թույլ կողմերը, գործազրկություն և նրա պատճառները, դրան հանգեցնող հանգամանքները, աշխատանքի խորհրդատվություն և աշխատաշուկայի վերլուծություն,  այժմյան վիճակագրությունը, մասնագետների և անհրաժեշտ կրթության պակասը:   


20.04.2012

Ս.թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ USAID-ի Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC),  Միացյալ Ազգային  զարգազման ծրագրի (UNDP) և Հայաստանի Գործատուների հանրապետական Միությունը կազմակերպեցին    ՄԱԿի գրասենյակում կլոր սեղան – քննարկմում  “Երիտասարդների զբաղվածություն մասնավոր հատվածի կարիքներին համապատասխան մասնագիտական ուսուցում և վերապատրաստում” թեմայով:


Pages:
gugoco.com
Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր