Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը և Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար» միջազգային կոնֆերանս
ՀՀ, Երևան, Մարիոթ Արմենիա» հյուրանոց
16 – 18 Հունիս, 2010
2010 թվականի հունիսի 16-18 տեղի αυունեσ³ν Մեծահասակներ կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը և «Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար» միջազգային կոնֆերանսը: Միջոցառման բացումը տեղի ունեσ³ν 2010թ. հունիսի 16-ին, ժամը 13:00-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:
Միջոցառումների նախաձեռնող «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն (ՄԿՈՒՈԿԸ ՀԿ), αρΗ Ρ³Ω³ΡΗΩέ³ΉΗρέΏ » "ξ³έΝ»ι" ·αρΝ³Ο³ΙαυΓΫ³έ οέϋρ»έ` ά³έ³ Π»ραυέΗέ, նպատակ ունի համախմբել ոլորտի միջազգային և տեղական համագործակից կազմակերպություններին և մասնագետներին, քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները և երկարաժամկետ նպատակները, փոխանակել փորձը և քննարկել ձեռքբերումները այդ ասպարեզում:
Համաժողովի և միջազգային կոնֆերանսի համակազմակերպիչներն են.
ՀՀ ԿԳ նախարարությունը, Դվվ Ինթերնեյշնլը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Բրիտանական Խորհուրդըև Եվրոպական կրթական հիմնադրամը:
Համաժողովի անցկացումը Երևանում բացառիկ հնարավորություն է եվրոպական գործընկերների համար Հայաստանի բացահայտման, միջազգային գործընկերների հետ բազմակողմ համագործակցություն սկսելու կամ զարգացման համար: Սա հարմար առիթ է նաև Եվրոպային ծանոթացնելու հայաստանյան կրթական գործընթացներին և ստեղծելու ամուր խողովակ` ինֆորմացիայի և փորձի փոխանակման միջոցով երկարատև համընդհանուր գործակցության ապահովելու համար:
2010 թվ. հունիսի 16-18 Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի Գլխավոր համաժողովը զուգակցվում է ««Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար» միջազգային գիտաժողովով: Այդ երկու միջոցառումներին ժամանելու են մոտ 80 օտարերկրացի Եվրոպայի և ԱՊՀ թվով 26 երկրից: Կազմկոմիտեն նախատեսում է ընդհանուր առմամբ միջոցառման 150 մասնակից Հայաստանից և արտերկրից:
Տեղեկանք
Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիա –ՄԿԵԱ (EAEA-European Association for the Education of Adults) եվրոպական հասարակական (ոչ պետական) կազմակերպություն է, որը միավորում է 131 անդամ կազմակերպություններ 41 երկրներից, որոնք աշխատում են մեծահասակների կրթության ոլորտում և ներկայացնում շուջ 60 մլն սովորողներ ողջ Եվրոպայով:
ՄԿԵԱ-ի հիմնական դերն է.
• Ցկյանս ուսումնառության եվրոպական աստիճանի քաղաքականության մշակում և քարոզչություն
• Տեղեկատվության և ծառայությունների տրամադրում իր անդամների համար
• Կարողությունների զարգացում ծրագրերի, հրատարակչության և ուսումնառության միջոցով
• Միջազգային համագործակցություն ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների հետ
ՄԿԵԱ-ն լուսաբանում է սոցիալական ներգրավվածության Լիսաբոնի ռազմավարությունը, նպաստում մեծահասակների կրթությանը, փորձում մեծացնել մեծահասակների ներգրավվածությունը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության մեջ:
ՄԿԵԱ-ի Գլխավոր համաժողովը տարեկան միջոցառում է, որը ամփոփում է ասոցիացիայի գործունեությունը և մշակում հետագա գործողությունների ռազմավարությունը:
Նախորդ տարիներին EAEA Գլխավոր համաժողովը հյուրընկալել են Սոֆիա (Բուլղարիա), Լառնակա (Կիպրոս), Մետց (Ֆրանսիա), Լիլլհամեր(Նորվեգիա), Ալիվե (Աստուրիա, Իսպանիա), Ռիգա (Լատվիա), Մալահիդե (Իռլանդիա), Բոնն (Գերմանիա) և մի շարք այլ քաղաքներ:
Կից ուղարկում եմ միջոցառումների ցանկը:
|