eng rus arm
Գլխավոր Գործատուներին Աշխատանքի որոնում Թափուր աշխատատեղեր Տեղեկատվություն Տեղեկատվություն Հետադարձ կապ
19.09.2011
´ÅßÏáõÃÛáõÝ
´Ç½Ý»ë, í³×³éù, Ù³ñù»ÃÇÝ·, ¹ÇëïñǵÛáõódz, Ù³ï³Ï³ñ³ñáõÙ, ³ñï³¹ñáõÃÛáõÝ, Ãá÷-ٻݻçÙ»Ýï
Ադմինիստրատիվ աշխատանք, ïÝï»ë³·գիտություն, Çñ³í³գիտ
ì³×³éáÕ, ËáñÑñ¹³ïáõ, ٻݻç»ñ, ·³ÝÓ³å³Ñ
¶ÇïáõÃÛáõÝ, ï»ËÝÇϳ, ³ñï³¹ñáõÃÛáõÝ
ì³ñáñ¹, ³é³ùÇã, µ³Ýíáñ, å³Ñ³Ï
ÆÝýáñÙ³óÇáÝ ï»ËÝáÉá·Ç³Ý»ñ, Íñ³·ñ³íáñáõÙ, ¹Ç½³ÛÝ
´³Ýíáñ³Ï³Ý Ù³ëݳ·ÇïáõÃÛáõÝÝ»ñ
гßí³å³ÑáõÃÛáõÝ, ýÇݳÝëÝ»ñ, ³å³Ñáí³·ñáõÙ
²ÛÉ
Դասընթացներ և վարպետաց դասեր
Անմիջական գործատուների հայտարարություն&
    Աշխատանքի որոնում


Աշխատանքային պայմանագրի ձև
Ստանդարտ ռեզյումեի ձև


ԵԹԵ
  • Ձեզ հարմար աշխատանքն եք փնտրում;
  • Ցանկանում եք Ձեզ ձանձրացնող աշխատանքը փոխել, գտնել ավելի հետաքրքիր ու բարձր վարձատրությամբ աշխատանք;
  • Նախկին աշխատավայրում հնարավորություն չունեք օգտագործելու Ձեր փորձը կամ ստացած կրթությունը;
  • Աշխատանքի ծավալը շատ մեծ է կամ ներկայիս պարտականություններից ձանձրացել եք;
  • Դուք լավ մասնագետ եք և արժանի եք ավելիին, քան այն, ինչ հիմա ունեք;
  • Դուք վաղուց աճել եք, իսկ Ձեր ղեկավարությունը դա չի նկատում;
  • Ձեռնարկությունը, որտեղ Դուք աշխատում եք, այժմ վատ վիճակում է:
ԱՊԱ


"Տանժեռ" ռեքրութինգային գործակալությունը Ձեզ առաջարկում է իր ծառայությունների հետևյալ ցանկը.
  • աշխատանքի է տեղավորում տարբեր բնագավառներում,
    • կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ`
    • տնտեսագետների համար` Հայաստանի առաջատար բանկերից մեկում,
    • հաշվապահների համար` բանկային համակարգում,
    • իրավաբանների համար` քաղաքացիական և տնտեսական իրավունքի բնագավառում,
    • գործավարության և էթիկայի դասընթաց-վերապատրաստում` քարտուղար-գործավարների համար,
    • հոգեբանների թրեյնինգներ (նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, էության վերափոխում, դեսենսիբիլացում աչքերի շարժման միջոցով, սոմատահոգեթերապիարեկրեատիվ հոգեկատալիզ) հետագայում աշխատանքի տեղավորման երաշխիքով,
"Տանժեռ" ռեքրութինգային ընկերությունը ստաժավորում է կազմակերպում տարբեր բնագավառների մասնագետների համար` ըստ ցանկության: Եթե Դուք կրթություն եք ստացել և ցանկանում եք քարտուղար-ռեֆերենտ, գործավար աշխատել, բայց չունեք աշխատանքային փորձ, կարող եք մեր միջոցով անցնել ստաժավորում` աշխատանքի էթիկայի և գործավարության ուղղությամբ: Ստաժավորումն անց է կացնում փորձառու մասնագետը, ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, որոնք կապված են աշխատանքային տեղի կազմակերպման, ինչպես նաև` կոլեկտիվում աշխատելու խնդիրների հետ: Ստաժավորումն անցնելը համարվում է որոշակի փորձի ձեռքբերում, Ձեզ աշխատանքի տեղավորելն ավելի իրական է դառնում` հնարավորություն տալով առաջարկել Ձեր թեկնածությունը տարբեր կազմակերպությունների: Եթե երբևէ Դուք համակարգչի ուսուցում եք անցել, բայց մոռացել եք , և այդ պատճառով աշխատատեղ առաջարկողի մոտ հարցազրույցի ժամանակ կարող եք Ձեր գիտելիքները ցուցադրելիս թերանալ այն աստիճան, որ տպավորություն ստեղծվի, թե Դուք բոլորովին ծանոթ չեք ժամանակակից տեխնիկային, խորհուրդ ենք տալիս անցնել համակարգչային ծրագրերի ուսուցման անհատական դասընթաց. մասնագետը յուրաքանչյուրի համար ընտրում է ուսուցման կամ գիտելիքների վերականգնման անհատական ծրագիր: Մեզ մոտ Դուք կարող եք սովորել նաև որոշ դիզայներական ծրագրեր:.

Հայտնի է, որ փորձ չունեցող իրավաբանին շատ դժվար է աշխատանք գտնելը: Մեր միջամտությամբ Դուք կարող եք անցնել վճարովի ստաժավորում քաղաքացիական և տնտեսական իրավունքի բնագավառում խոշոր իրավաբանական ընկերությունում: Նույն հնարավորությունը կա փորձ ձեռք բերելու ցանկություն ունեցող տնտեսագետների համար Հայաստանի բանկերից մեկում:

Այսպիսով, ձեռք բերելով աշխատանքի որոշակի իրական ունակություններ, Դուք ավելի հեշտ կերպով աշխատանքի կտեղավորվեք:

Վերջում ուզում ենք ավելացնել, որ թափուր տեղեր շատ կան և ցանկացած բնագավառի լավ մասնագետը ունի իր բարձր գինը: Այսուհետ փոխեք Ձեր ստերեոտիպերը, եկեք մեզ մոտ, մեր վրա դրեք Ձեր կարիերայի հոգսը: Մենք կազատենք Ձեզ անվերջ վազվզոցից ու տարբեր կազմակերպություններ ռեզյումե ուղարկելուց:

ԳՐԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
  • 2500 դրամ, որը վճարվում է բանկում Տանժեռ ՍՊԸ-ի հաշվեհամարին
  • 4 գունավոր լուսանկար (3x4)
  • Անձնագրի առկայություն` գրանցման պահին և անձնագրի պատճեն

2500 դրամ գրանցման գումարը գունարը ներառում է իր մեջ հետևյալ ծառայությունների արժեքը՝
  • Ռեզյումեի ձևակերպում:
  • խորհրդատվություն աշխատաշուկայի վերաբերյալ և այդ շուկայում թեկնածուի հնարավորությունների գնահատում ըստ կարողությունների:
  • Պայմանագրի կնքում:
  • Օտար լեզուների գիտելիքների թեստավորում, անհրաժեշտության դեպքում այլ ունակությունների և գիտելիքների թեստավորում:
  • Թափուր հաստիքների առաջարկներ հավակնորդին (համաձայն համապատասխան պատվերի` ըստ փորձի, ունակությունների, ցանկությունների և աշխատավարձի չափի), որոնք չեն սահմանափակվում ոչ քանակով և ոչ էլ ժամանակով:
  • Թափուր աշխատատեղերի մասին հավակնորդին իրազեկում քաղաքային, բջջային հեռախոսազանգերով և հաղորդագրությամբ:
  • Գրանցումը չի սահմանափակվում ոչ ժամանակով և ոչ էլ առաջարկվող թափուր հաստիքների քանակով:


Գրանցումը չի սահմանափակվում ոչ ժամանակով և ոչ էլ առաջարկվող թափուր հաստիքների քանակով:

Հիշեք, աշխատանք փնտրելն էլ աշխատանք է. այդ պատճառով Ձեր կարիերայի հոգսը հանձնեք մասնագետներին: Մեր մոտեցումը, գործի կազմակերպման մակարդակն ու աշխատակազմի կատարած աշխատանքի որակը Ձեզ չեն հիասթափեցնի:

Գործակալությունում գրանցվելու մասին տեղեկություններ կարելի է ստանալ` (+37410) 27-53-10, (+37460) 529-529, (+37491) 29-18-92 հեռախոսահամարներով, կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին՝ info@tanger.am: Մենք ուրախ ենք Ձեր այցելությանը աշխատանքային օրերին ժամը 10.00-ից - 18.00-ը, ինչպես նաև շաբաթ օրերը` 10.00-ից - 15.00-ը Կասյան 7, 2-րդ մուտք, բն. 11 հասցեով:

"ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ" խորագրի տակ կարելի է ծանոթանալ ամեն օր նորացվող թափուր տեղերի ցանկին, որը ներկայացնում է մեր ռեքրութինգային ընկերությունը, իսկ "ՕԳՏԱԿԱՐ Է" խորագրի տակ տեղեկություն է տրվում այն մասին, ինչպես պատրաստվել հարցազրույցին, աշխատատերերի կողմից առավել հաճախ տրվող հարցերի մասին, այն մասին, թե ինչպես է պետք հագնվել հարցազրույցի գնալիս և շատ այլ հետաքրքիր տեղեկատվություն, որը, հուսով ենք, կօգնի Ձեզ աշխատանք փնտրելիս: "ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ" էջից Դուք կարող եք ծանոթանալ աշխատանքային պայմանագրի ձևին, որը աշխատանքի ընդունվելիս պետք է ստորագրվի Ձեր և կազմակերպության կողմից: Մենք Ձեզ ցանկանում ենք կարողանալ պաշտպանել սեփական իրավունքները, հենվելով օրեսդրական գիտելիքների վրա տվյալ բնագավառում:

Designed by
Fluger Web studio

Մեր մասին | Գործատուներին | Աշխատանքի որոնում | Թափուր | Նորություններ
Աշխատանքային պայմանագիր | Ռեզյումեի ձև | Արժե իմանալ | Մեր հասցեն | Գլխավոր