Լեռնային և շինարարական տեխնիկայի սպասարկման և վերանորոգման մասնագետ (մեխանիկ) IKO MACHINERY ընկերությունում
Պահանջներ․
•Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն,
•Մեքենաների վերանորոգման և սպասարկման մասնագետ (աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
•Լեռնային և շինարարական տեխնիկայի (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ) կառուցվածքի վերաբերյալ գիտելիքներ,
•Համակարգչային լավ գիտելիքներ,
•Մեքենա վարելու իմացություն (վարորդական իրավունքի առկայությամբ),
•Ռուսերենի գերազանց իմացություն,
•Անգլերենի իմացությունը ցանկալի է,
•Մարդկանց հետ շփման բարձր ունակություններ, կազմակերպվածություն, կարգապահություն, նպատակասլացություն, նախաձեռնողականություն,
•Սովորելու ցանկություն:
Պարտականություններ․
•Տեխնիկայի սպասարկում և վերանորոգում (ինքնաթափեր, էքսկավատորներ, բուլդոզերներ),
•Սարքավորումների բարձր հագեցվածության, անսարքությունների պատճառների վերլուծություն, անսարքությունների ուսումնասիրություն, դրանց վերացման և կանխարգելման համար միջոցառումների մշակում,
•Տեխնիկական և հաշվետու փաստաթղթերի կազմում,
•Վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում աշխատանքային ու արտադրական անվտանգության կանոնների պահպանում:
Պայմաններ
•Աշխատանքային գրաֆիկ՝ 9:00֊ից մինչև 18:00,
•Բժշկական ապահովագրություն, այդ թվում՝ ատամնաբուժական,
•Ուսուցումներ որակավորման բարձրացման նպատակով, գործուղումներ Հայաստանի և ԱՊՀ երկրների տարածքում (Գործուղումների դիմաց վճարվում են ՀՀ ԱՕ-ին համապատասխան),
•Արտահագուստի տրամադրում:
Ձեր հայերեն կամ ռուսերեն ինքնակենսագրականը (CV) կարող եք ուղարկել badalyanar@iko.group էլեկտրոնային հասցեին:
#գործկա #աշխատանք #work #գործ_կա #ðàáîòà #մեխանիկ #engineer #IKO MACHINERY Աշխատավարձ : Աշխատավարձ՝ ֆիքսված և պարգևավճար, |